Արտաշես Պողոսյան (մանկավարժ)

հայ մանկավարժ

Արտաշես Միքայելի Պողոսյան (1918, Բնունիս, Զանգեզուրի գավառ - անհայտ), հայ մանկավարժ։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Արտաշես Պողոսյան
Ծնվել է1918
ԾննդավայրԲնունիս, Զանգեզուրի գավառ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1940)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունմանկավարժ և պատմաբան
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Արտաշես Պողոսյանը ծնվել է 1918 թվականին, Սիսիանի շրջանի Բնունիս գյուղում։ Ավարտել է Եղեգնաձորի միջնակարգ դպրոցը, 1940 թվականին՝ Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Աշխատել է Կիրովականի շրջանի Մեղրուտ գյուղի դպրոցի տնօրեն[1]։

1941 թվականի հունիսի 22-ին զորակոչվել կարմիր բանակ, ավարտել հետևակային ուսումնարանը, նշանակվել վաշտի հրամանատար։ 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի կազմում մեկնել է գործող բանակ, մասնակցել Թամանի թերակղզու, Կերչի, Սևաստոպոլի ազատագրման մարտերին։ Մի քանի անգամ վիրավորվել է, բայց մնացել է դիվիզիայի շարքերում։ Մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի և երկու Կարմիր աստղի շքանշաններով ևմի շարք մեդալներով[1]։

1945 թվականին Հայրենական պատերազմի հաղթական ավարտից հետո Պողոսյանը զորացրվել է, վերադարձել հայրենի գյուղ, սովորել ասպիրանտուրայում, անցնել մանկավարժական, դասախոսական, գիտական աշխատանքի[1]։

Պատմաբան Արտաշես Պողոսյանը հեղինակ է գիտական մի քանի աշխատությունների՝ «Կովկասյան ռազմաճակատը Ղրիմի պատերազմում և հայերի մասնակցությունը», «Սոցիալ-տնտեսական հարաբերությունները Կարսի մարզում», որոնց համար արժանացել է պատմական գիտությունների թեկնածուի և դոկտորի աստիճանների։ Հեղինակ է տասնյակ գիտական հոդվածների[1]։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Պողոսյանը 1959 թվականին եղել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական, հետո պատմության ֆակուլտետի դեկան։ Երկար տարիների ընթացքում բեղմնավոր աշխատանք է տարել մեր հանրապետության, Վրաստանի և Ադրբեջանի հայկական դպրոցների համար ուսուցչական կադրեր պատրաստելու ուղղությամբ։ Երկու անգամ պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով[1][2]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Երկեր խմբագրել

  • Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատը և հայերի մասնակցությունը։ Երևան, Հայպետհրատ, 1958 (համահեղինակ)[3]։
  • Սոցիալ-տնտեսական հարաբերությունները Կարսի մարզում 1878-1920։ Երևան, Հայպետհրատ, 1961[4]։
  • Ռուս-հայ բարեկամության պատմությունից (19-րդ դ. ռուս-թուրքական պատերազմների կովկասյան ռազմաճակատում)։ Երևան, Հայաստան, 1974 (համահեղինակ)[5]։
  • Ցարական Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին (Դասախոսություններ «ՍՍՀՄ պատմություն» առարկայից)։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Լուսավորության նախարարություն, ՀԽՍՀ։ Երևան, Ա. հ., 1980[6]:
  • Հունիսերեքյան միապետությունը։ Քաղաքական ռեակցիան։ Ուսումնական առաջադրանքներ և մեթոդական օժանդակ նյութեր։ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարություն ՀԽՍՀ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ։ Երևան, ՀԽՍՀ Լուս. մին., 1983[7]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
  2. «ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՄԻՔԱՅԵԼԻ». ԶԱՆԳԵԶՈՒՐ (ռուսերեն). 2010 թ․ մայիսի 6. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. Պողոսյան, Արտաշես Միքայելի (1958). Թանգյան, Գ (ed.). Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատը և հայերի մասնակցությունը. Երևան: Հայպետհրատ.
  4. Պողոսյան, Արտաշես Միքայելի (1961). Սոցիալ-տնտեսական հարաբերությունները Կարսի մարզում 1878-1920. Երևան: Հայպետհրատ.
  5. Պողոսյան, Արտաշես Միքայելի (1974). Մաթոսյնա, Ջ Վ (ed.). Ռուս-հայ բարեկամության պատմությունից։ 19-րդ դ. ռուս-թուրքական պատերազմների կովկասյան ռազմաճակատում. Երևան: Հայաստան.
  6. Պողոսյան, Արտաշես Միքայելի (1980). Ցարական Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին։ Դասախոսություններ «ՍՍՀՄ պատմություն» առարկայից. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Լուսավորության մինիստրություն ՀՍՍՀ. Երևան: Ա. հ.
  7. Պողոսյան, Արտաշես Միքայելի; Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն ՀՍՍՀ; Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, eds. (1983). Հունիսերեքյան միապետությունը։ Քաղաքական ռեակցիան։ Ուսումնական առաջադրանքներ և մեթոդական օժանդակ նյութեր. Երևան: տպ. ՀՍՍՀ Լուս. մին.