Արտաշես Հովհաննիսյան (քաղաքական գործիչ)

Արտաշես կամ Արտաշիր Հովհաննիսյան (պարսկերեն. آرداشس آوانسیان, 1905, Ռաշթ, Իրան - 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)[1], հայկական ծագումով իրանցի կոմունիստ։

Արտաշես Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել է1905
ԾննդավայրՌաշթ, Իրան
Մահացել է1990
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունԻ․Վ․ Ստալինի անվան Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
ԿուսակցությունCommunist Party of Persia?
 Ardeshir Ovanessian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1905 թվականին Իրանի Ռաշթ քաղաքում։ Նրա ընտանիքը Սալմաստից եկող հայկական ընտանիք է եղել[2]։ Ստանալով դեղագործի կրթություն, որը նաև իր հոր մասնագիտությունն է եղել, Հովհաննիսյանը ներգրավվեց արմատական քաղաքականության մեջ։ Նա դարձավ Ռաշթի արմատական Մշակութային միության անդամ։ 1923 թվականին Հովհաննիսյանը դարձել է Իրանի կոմունիստական կուսակցության անդամ։ 1925 թվականին նրան ուղարկել են Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում սովորելու։ 1926 թվականին վերադառնալուց հետո Հովհաննիսյանը հիմնադրել է տեղի դեգագործների արհմիությունը։ Հովհաննիսյանը կարևոր դեր է խաղացել Ադրբեջանում կումունիստական կուսակցության ստեղծման գործում՝ այցելելով շրջանի տարբեր քաղաքներ[3]։

Հովհաննիսյանին իր գործունեության 11 տարի անցկացրել է Կասր բանտում, որտեղ նա և մյուս բանտարկված կոմունիստները ծավալել են կրթական և մշակութային գործունեություն մյուս բանտարկյալների համար[3]։ Բանտում Հովհաննիսյանը ֆրանսերեն է սովորել[4]։ 1941 թվականին բանտից ազատ արձակվելուց հետո դարձել է Իրանի Թուդե կուսակցության անդամ և կուսակցության Կենտրոնական կոմիտերի ժամանակավոր անդամ[5][6]։ Ազատազրկվելուց հետո Հովհաննիսյանը գրել է ինքնակենսագրական գիրք իր բանտարկման տարիների և այնտեղ անցած փորձությունների մասին[7]։

1944 թվականին Հովհաննիսյանը ընտրվել է Մեջլիսի հայկական փոքրամասնությունների ներկայացուցիչ[5]։ Նույն թվականին եղել է Թուդե կուսակցության համագումարի կենտրոնական կոմիտեի նախագահ և կենտկոմի անդամ։ Ամիր Կիզիի հետ եղել է հին Իրանի կոմունիստական կուսակցության անդամներից մեկը, որը ընդգրկված է եղել կենտկոմում[8]։ Հովհաննիսյանը եղել է Թուդեի գլխավորած արհմիութենական շարժման գլխավոր դեմքը[9]։

1945 թվականին Հովհաննիսյանը Ադրբեջանում կազմակերպել է գյուղացիական ապստամբություն։ Ավելի ուշ ոստիկանությունը Թեհրանում մի շարք փաստաթղթեր է գտել, որոնք հաստատում էին այն փաստը, որ Հովհաննիսյանը հակակառավարական դավադրության էր պատրաստվում։ Նա փախել է Ռաշթ, որտեղ դարձել է Ադրբեջանի ժողովրդական կառավարության գլխավոր տնօրեն։ Վերջինիս անկումից հետո նրան աքսորել են Խորհրդային Միություն։

1949 թվականի մայիսի 18-ին Իրանի դատարանի կողմից հեռակա ձևաչափով մահապատժի է ենթարկվել[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երվանդ Աբրահամյան, Tortured Confessions: Prisons and Public Recantations in Modern Iran. Berkeley, Calif: University of California Press, 1999. p. 34
  2. Ladjevardi, Habib (1985). Labor Unions and Autocracy in Iran. Syracuse University Press. էջ 260. ISBN 978-0815623434. «Ardeshir Ovanessian born rasht.»
  3. 3,0 3,1 Երվանդ Աբրահամյան, Tortured Confessions: Prisons and Public Recantations in Modern Iran. Berkeley, Calif: University of California Press, 1999. pp. 36-37
  4. Երվանդ Աբրահամյան, Tortured Confessions: Prisons and Public Recantations in Modern Iran. Berkeley, Calif: University of California Press, 1999. pp. 31, 42
  5. 5,0 5,1 5,2 Ladjevardi, Habib. Labor Unions and Autocracy in Iran. Contemporary issues in the Middle East. Syracuse, N.Y.: Syracuse University Press, 1985. pp. 260-261
  6. Երվանդ Աբրահամյան, Iran between Two Revolutions. [S.l.]: Princeton Univ Press, 1982. p. 295
  7. Երվանդ Աբրահամյան,Tortured Confessions: Prisons and Public Recantations in Modern Iran. Berkeley, Calif: University of California Press, 1999. p. 15
  8. Երվանդ Աբրահամյան,Tortured Confessions: Prisons and Public Recantations in Modern Iran. Berkeley, Calif: University of California Press, 1999. p. 78
  9. Երվանդ Աբրահամյան, Iran between Two Revolutions. [S.l.]: Princeton Univ Press, 1982. p. 348