Կասր բանտի թանգարան

Իրանի ազգային ժառանգության օբյեկտ

Կասր բանտի թանգարան (պարս.՝ موزه‌ زندان قصر muze-ye zendān-e qasr), պատմական համալիր Իրանի Թեհրան քաղաքում։

Կասր բանտի թանգարան
Տեսակբանտ և բանտի թանգարան
Երկիր Իրան[1]
ՏեղագրությունԹեհրանի նահանգ[1]
ՎայրԹեհրան[1]
ՀասցեShohada-ye Naja Street (Tehran)?
Քարտեզ
Քարտեզ

Սկզբնապես անվանվել է Կասր բանտ (زندان قصر zendān-e qasr, "Castle Prison"): Այն Իրանի ամենահին քաղաքական բանտն է, որը հիմա զբոսաշրջիկների առաջ հանդես է գալիս որպես համալիր թանգարան։

Պատմությունը խմբագրել

Կասրը պաշտոնապես կառուցվել է 1790 թվականին Ֆաթհ Ալի Շահ արքայի օրոք։ Դեռևս նրա ժամանակներից բանտի շրջակայքում շատ այգիներ կային, որոնցիցի հիմա միայն անուններն են մնացել[2]։ 1929 թվականին վերակառուցվել է։ Այն երկրի առաջին քննչական բանտն է[3], որտեղ կալանավորներն ունեցել են իրավունքներ[2]։ Ռուսական հեղափոխությունից հետո Իրանում բնակություն հաստատած վրացի ճարտարապետ Նիկոլայ Մարկովը վերակառուցել է շենքը, համատեղել քաղաքային արդյունաբերական դիզայնը ավանդական իրանական տարրերի հետ, ինչպիսիք են կավային աղյուսները, որոնք հայտնի են դարձել որպես մարկովյան աղյուսներ[2]։ Այստեղ կարելի է նշել Ահմադ Ահմադի մասին, որը Ռեզա շահի շատ հակառակորդների մահացու ներարկումներ է արել։ Հետագայում, երբ 1941 թվականին անգլո-խորհրդական ուժերը ներխուժեցին Իրան, Ռեզա շահի իշխանությունը տապալվեց։ Նա ձերբակալվեց, իսկ 1943 թվականին՝ մահապատժի ենթարկվեց[3]։

Մոհամմեդ Ռեզա-Շահի իշխանության օրոք խոշտանգումների ու մահապատիժների են ենթարկվել այն բանտարկյալները, որոնք իրենց դժգոհությունն են արտահայտել բանտի ներքին ռեժիմի վերաբերյալ։ 1979 թվականի փետրվարի 11-ին, շուրջ 1000 մարդ ազատատ է արձակվել բանտից[3]։ 1979 թվականի հեղափոխությունից հետո Մոհամադ Ռեզա Փեհլեվիի իշխանության ժամանակ բազմաթիվ քաղաքացիական և ռազմական պաշտոնյաներ ձերբակալվել և մահապատժի են ենթարկվել բանտում, այդ թվում ՝ Նադեր Ջահանբանին և Ամիր Հոսեյն Ռաբին[4], գեներալ-մայոր Մանուչեր Հոսրոդադը[5] և վարչապետ Ամիր Աբաս Հովեյդան[6][7] բանտարկվել են Կասրայի բանտում, այնուհետեւ մահապատժի են ենթարկվել Ռեֆախ դպրոցի տանիքի վրա[3]։

Հաջորդ տասնամյակներում բանտը չի օգտագործվել և եղել է անխնամ վիճակում։ Այդ իրավիճակում է եղել մինչև 2005 թվականը, երբ հայտարարվեց համալիր թանգարան[2]։ 2008 թվականին տրվել է տեղական կառավարությանը։ 2012 թվականին վերաբացվել է նախկին բանտային շենքերն ու գրասենյակները վերածվել են հասարակական զբոսայգով շրջապատված համալիրի, որոնցից յուրաքանչյուրը կրում է իր նախկին անվանումը[3][8]։ Այստեղ իրականացվում են մշակութային միջոցառումներ, Nowrooz փառատոնը։ Իրանական ուսանողական լրատվական գործակալության տվյալներով՝ 2013 թվականին Կասրը ճանաչվել է երկրի ամենակրեատիվ թանգարանը[9]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Iranian Political Prisoner Cells to Turn into a Museum». Peyvand News. Iranian Cultural Heritage News Agency. 2005 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «From palace to prison: Iran's Qasr – in pictures». The Guardian / The Tehran Bureau. 2016 թ․ փետրվարի 11. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. {{cite web}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  4. «Shah's air force chief executed». The Telegraph-Herald. Tehran. UPI. 1979 թ․ ապրիլի 9. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  5. «Manuchehr Khosrodad: One Person's Story». Human Rights & Democracy for Iran. Abdorrahman Boroumand Center. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. Milani, Abbas (2000 թ․ հունիսի 5). «The fall guy: Biography of ill-fated Prime Minister Hoveyda, excerpt from Chapter One of The Persian Sphinx: Amir-Abbas Hoveyda and the Riddle of the Iranian Revolution». The Iranian. Abadan Publishing Co. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. Milani, Abbas (2008). «Amir-Abbas Hoveyda». Eminent Persians, Volume 1. Syracuse University Press. էջ 204. ISBN 978-0-81560-907-0.
  8. «Ghasr Garden & Museum (Tehran) - All You Need to Know Before You Go (with Photos)». TripAdvisor. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. «Qasr Garden Museum / Experimental Branch of Architecture». ArchDaily. 2013 թ․ հունիսի 5. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասր բանտի թանգարան» հոդվածին։