Արտակ Վարդանյան (գրող)

հայ արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ
(Վերահղված է Արտակ Վարդանյանից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Վարդանյան (այլ կիրառումներ)

Արտակ Վարդանի Վարդանյան (մայիսի 4, 1951(1951-05-04)[1], Ազնաբերդ, Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, հրապարակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ 2009 թվականից[2]։

Արտակ Վարդանյան
Artak Vardanyan-1.jpg
Ծնվել էմայիսի 4, 1951(1951-05-04)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԱզնաբերդ, Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և արձակագիր
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունՀԳՄ
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
Commons-logo.svg Artak Vardanyan (writer) Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Արտակ Վարդանյանը ծնվել է 1951 թ. մայիսի 4-ին Նախիջևանի Ազնաբերդ գյուղում։ Ութամյակը ավարտել է ծննդավայրում, միջնակարգը՝ Երևանում։ 1973 թ.ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ‎ֆակուլտետը, 1988 թ.՝ նույն ինստիտուտի ՀՄՖ լրագրության բաժինը (գերազանցությամբ)։ 1973-1994 թթ. աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, միաժամանակ զբաղվել բարբառագիտությամբ, բանահավաքությամբ, ազգագրությամբ, լրագրությամբ։ Թղթակցել է Հայաստանի և սփյուռքի պարբերականներին, աշխատակցել «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթին, Հայաստանի հանրային ռադիոյին։ Հայաստանի ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ուսումնասիրել է Հյուսիսային Նախիջևանի և Վայոց ձորի խոսվածքները (Ճահուկ-Վայքի կամ Վայոց ձորի միջբարբառ), ինչպես նաև պատմական Գողթնի հյուսիսային խոսվածքները (Հյուսիսային Գողթնի միջբարբառ)։ Կազմել է Նախիջևանի բարբառային քարտեզը։ 1996-1998 թվականներին եղել է «Նախիջևան» հայրենակցական միության նախագահը։

Հեղինակ է 18 գրքի, ինչպես նաև գիտական, գիտահանրամատչելի, հրապարակախոսական հոդվածների, էսսեների, պատմվածքների և բանաստեղծությունների։ Զբաղվում է թարգմանությամբ (ռուսերենից, պարսկերենից)։ Թարգմանություններից են՝ Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսը» վիպակը (2002), Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը (2013), «Մեծերի մեծ կրքերը» վավերագրական էսսեների ժողովածուն (2005), Իվետ Ալեքսանդերի «Երջանկության օազիսը» վիպակը (2022):Նրա ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, պարսկերեն, գերմաներեն, ֆրանսերեն:1994-2018 թվականներին աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում (1999-2018 թթ.՝ որպես արձանագրային բաժնի վարիչ)։ 2018 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։

Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան[3]։

ՊարգևներԽմբագրել

ԵրկերԽմբագրել

  • Ալ խնձորիկ. մանկական ժողովրդական խաղիկներ (Երևան, Արևիկ, 1993)
  • Իմ կարոտները. բանաստեղծություններ (Երևան, Զանգակ, 2000)
  • Ազնաբերդ. Նախիջևանի վերջին ամրոցը. մենագրություն (Երևան, Նախիջևան, 2000)
  • Նժդեհյան մասունքներ. հուշապատում (Երևան, Զանգակ, 2001)
  • Վայոց ձորի միջբարբառը. մենագրություն (Երևան, Տիգրան Մեծ, 2004)
  • Կաքավիկ. մանկական ժողովրդական երգարան (Երևան, Գրաբեր, 2004)
  • Արմատներ. հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ (Երևան, Գասպրինտ, 2006)
  • Թաթոս պապի զրույցները. ժողովրդական հեքիաթներ (Երևան, Գրաբեր, 2008)
  • Երկիրն իմ աչքերով. ուղեգրություն (Թեհրան, Ալիք, 2008)
  • Վիշապասարի կանչը. հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ (ռուսերեն, Երևան, Տիգրան Մեծ, 2010)[5]
  • Իմ պարսկերենը. վիպակ-էսսե (Թեհրան, Նաիրի, 2010)
  • Վիշապասար. բանաստեղծություններ, ավանդազրույցներ (Երևան, հեղին. հրատ., 2012)
  • Զամբիլֆրոշ. քրդական սիրավեպ, պոեմ (Երևան, Էդիթ Պրինտ, 2014)
  • Հմայիլը. պատմվածքներ (Երևան, Էդիթ Պրինտ, 2015)[6]
  • Հյուսիսային Գողթնի միջբարբառը. մենագրություն (ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի հրատ., 2021)
  • Վարդագույն թթենին. պատմվածքներ (պարսկերեն, Թեհրան, Նաիրի, 2021)
  • Հոգու և կարոտի ճամփաներով. խոհագրություններ, ուղեգրություններ, հուշագրություններ (Երևան, Էդիթ Պրինտ, 2022)
  • Ճահուկ-Վայքի միջբարբառի բուսանունները. մենագրություն (ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի հրատ., 2022)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել