Ժորժ Դեքրիեր (ֆր.՝ Georges Descrieres, իրական անունը Ժորժ Ռենե Բերժե (ֆր.՝ Georges René Bergé, ապրիլի 15, 1930(1930-04-15)[1][2], Բորդո[2] - հոկտեմբերի 19, 2013(2013-10-19)[1][3][2][…], Լը Կանե, Ֆրանսիա[2]), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան։ Շատ հանրաճանաչ էր 1960-ական թվականներին։ Հայտնի է «Երեք Հրացանակիրներ» ֆիլմի Աթոսի դերի համար։

Ժորժ Դեքրիեր
ֆր.՝ Georges Descrières
Ծնվել էապրիլի 15, 1930(1930-04-15)[1][2]
ԾննդավայրԲորդո[2]
Մահացել էհոկտեմբերի 19, 2013(2013-10-19)[1][3][2][…] (83 տարեկան)
Մահվան վայրԼը Կանե, Ֆրանսիա[2]
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա, Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր և Բորդոյի կոնսերվատորիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Geneviève Brunet?
Երեխա(ներ)Sylvia Bergé?
Պարգևներ և մրցանակներ
Երախտիքի շքանշանի Մեծ կոմանդոր և Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա

Կենսագրություն խմբագրել

Ժորժ Դեքրիերը ծնվել է 1930 թվականի ապրիլի 15-ին Բորդո քաղաքում։ Դեռահաս տարիների, պատերազմի ժամանակ, ընկավ ռմբակոծման տակ և ստացավ 11 վնասվածք, որի պատճառով ութ տարի անց, վիրահատման ժամանակ, աջ ոտքի վրա սպի մնաց։

Երբ նա ընդունվեց կոնսերվատորիա, ուսումնասիրում էր դերասանության արվեստը և դրա շնորհիվ ստացավ երկու հավելավճար։ 1940 թվականի վերջում նա տեղափոխվեց Փարիզ, որտեղ նա ընդունվեց Փարիզյան կոնսերվատորիա։

Կոնսերվատորիան ավարտելուց հետո, 1954 թվականին սկսեց նկարահանվել ֆիլմերում։ Առաջին ֆիլմը, որում նա նկարահանվեց «Կարմիր և Սև» ֆիլմն էր։

1979-1985 թվականներին նա դասավանդում էր թատրոնում։

Իր վերջին տարիներին Դեքրիերն ապրում էր գեղատեսիլ վայրում՝ Մագանյոսում։ Մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 19-ին, Կանն քաղաքում։

Անձնական կյանք խմբագրել

Դեքրիերը երկու անգամ ամուսնացած է եղել, ունի երկու դուստր՝ Սիլվիա Բերժեն և Սոֆին։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Հայերեն անվանում
1954 Le Rouge et le noir Կարմիր ու սև
1955 Les aristocrates Արիստոկրատները
1955 Le Fils de Caroline chérie Կառոլինա շերիի որդին
1956 Bonjour Toubib Բարև, բժիշկ
1959 Les trois mousquetaires Երեք հրացանակիրները
1959 Le mariage de Figaro Ֆիգառոյի հարսանիքը
1961 Ce soir ou jamais Այս գիշեր կամ երբեք
1961 Les trois mousquetaires Երեք հրացանակիրները
1962 Le soleil dans l'oeil Արևը քո աչքերում
1967 Two for the Road Երկուսը ճանապարհին
1968 L'homme à la Buick Բուիկով մարդը
1976 Attention les yeux! Պաշտպանեք աչքերը!
1977 Richelieu Ռիշելյո
1978 L'horoscope Հորոսկոպ
1978 Le sucre Շաքար
1982 Qu'est-ce qui fait craquer les filles Ի՞նչը կարող է կոտրել կնոջը
1987 L'homme qui n'était pas là Մարդը այնտեղ չէր
1989 Champagne Charlie Չառլի Շամպայն
1996 Le comédien Կոմիկները

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Տեսանյութ