Բացել գլխավոր ցանկը
Փամբակի գոգավորություն

Փամբակի գոգավորություն միջլեռնային տեկտոնական իջվածք Հայաստանի Հանրապետության հյուսիսում՝ Փամբակի ու Բազումի լեռնաշղթաների միջև։

Ձգվում է Ջաջուռի լեռնանցքից մինչև Գայլաձորի կիրճը՝ 1300-1600 մ/բարձրության վրա։ Ընդգրկում է Փամբակ գետի վերին հոսանքի, Չիչխան, Վանաձոր ու Տանձուտ գետերի հովիտները։ Երիտասարդ իջվածք է՝ լցված նեոգենի ու ստորին անթրոպոգենի նստվածքներով։ Դեպի արևելք աստիճանաբար ցածրանում ու նեղանում է։ Արևմուտքում ընդարձակ ու հարթ մասը զբաղեցնում է Պարնիի գոգհովիտը։ Կան շինանյութերի (գրանիտ և այլն) հանքավայրեր, տորֆի ու լիգնիտի պաշարներ։ Կլիման բարեխառն է, լանդշաֆտը՝ լեռնատափաստանային ու լեռնաանտառային։ Փամբակի գոգավորությունում են Վանաձոր և Սպիտակ քաղաքները։ Մշակում են հացահատիկ, կերաբույսեր, բանջարեղեն։ Զարգանում է պտղաբուծությունը։