Արպինո (իտալ.՝ Arpino, լատին․՝ Arpinum[1]), քաղաք Իտալիայում` Լացիո մարզի Ֆրոզինոնե գավառում։ Մշակույթի և գեղարվեստի բնագավառներում այդ գավառի հնագույն և առավել կարևոր կենտրոններից մեկն է։ Արպինոն Հին Հռոմի նշանավոր քաղաքական գործիչ և ճարտասան Մարկուս Տուլիուս Կիկերոնի և մեծահամբավ զորավար Գայոս Մարիոսի ծննդավայրն է։ Այստեղ ծնված անվանի անձանցից են նաև Վերածննդի դարաշրջանի գեղանկարիչ Ջուզեպպե Չեզարին (1568—1640), ով հայտնի էր Կավալեր դ’Արպինո պատվանունով, 1980 թվականի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր ձյուդոիստ Անջելո Պարիզին (ծնվ. 1953 թ.):

Քաղաք
Արպինո
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքԼացիո
Մակերես55 կմ²
ԲԾՄ450±1 մետր
Պաշտոնական լեզուիտալերեն
Բնակչություն7736 մարդ (2004)
Խտություն135 մարդ/կմ²
Ազգային կազմիտալացիներ
Ժամային գոտիUTC+1, ամռանը +2
Հեռախոսային կոդ00776
Փոստային ինդեքս3033
Փոստային դասիչ03033
Ավտոմոբիլային կոդFR
Պաշտոնական կայքcomune.arpino.fr.it(իտալ.)
Արպինո (Իտալիա)##
Արպինո (Իտալիա)

Բնակչության թվաքանակը 2004 թվականի դեկտեմբերի 31-ի մարդահամարի տվյալներով եղել է 7.736, , 2014 թվականի տվյալներով՝ 7.286[2]: Բնակչության խտությունը կազմում է 135 մարդ/քկմ։ Համայնքն զբաղեցնում է 55 քկմ տարածք։ Սահմանակից է Բրոկոստելլա, Կազալատիկո, Կազալվիերի, Կաստելիրի, Ֆոնտանա Լարի, Ֆոնտեկիարի, Իզոլա դել Լիրի, Մոնտե Սան Ջովանի Կամպանո, Սանտոպադրե և Սորա համայնքներին[3][4][5]։ Փոստային ինդեքս՝ 3033, հեռախոսային կոդ՝ 00776։

Քաղաքի հովանավոր սուրբը Մարիամ Աստվածածինն է՝ Madonna di Loreto-ն։ Քաղաքի տոնը ամեն տարի նշվում է դեկտեմբերի 10-ին։

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Տարին 1861 1881 1901 1921 1936 1951 1971 1991 2001 2016
Բնակչութ. 11.530 11.633 11.214 10.634 10.564 10.381 7.601 8.006 7.614 7.262

Quelle: ISTAT

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Richard Stillwell (2017 թ․ մարտի 14). The Princeton Encyclopedia of Classical Sites. Princeton University Press. էջեր 95–. ISBN 978-1-4008-8658-6.
  2. «Демографічний баланс 2014 року та населення на 31 грудня». ISTAT. Արխիվացված է օրիգինալից 26 червня 2015-ին. Վերցված է 25 грудня 2014-ին.(իտալ.)
  3. citar web|url=http://demo.istat.it/pop2011/index.html%7Ctítulo=Statistiche(չաշխատող հղում) demografiche ISTAT|autor=|data=|publicado=Dato istat|acessodata=|língua2=it
  4. citar web|url=http://demo.istat.it/bil2010/index.html%7Ctítulo=Popolazione(չաշխատող հղում) residente al 31 dicembre 2010|autor=|data=|publicado=Dato istat|acessodata=|língua2=it
  5. citar web|url=http://dati.istat.it/Index(չաշխատող հղում).aspx|título=[[Istituto(չաշխատող հղում) Nazionale di Statistica]]|autor=|data=|publicado=Statistiche I.Stat|acessodata=|língua2=it

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արպինո» հոդվածին։