Արպադ Գյոնց
Արպադ Գյոնց (հունգ.՝ Göncz Árpád, փետրվարի 10, 1922[2][3][4], Բուդապեշտ, Հունգարիա[5] - հոկտեմբերի 6, 2015[6][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիա[7]), հունգարացի պետական և քաղաքական գործիչ։
Արպադ Գյոնց | |
Կուսակցություն՝ | Ազատ դեմոկրացիաների դաշինք[1] |
---|---|
Կրթություն՝ | Բուդապեշտի համալսարան (1944)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող, թարգմանիչ, բանաստեղծ և փաստաբան |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | փետրվարի 10, 1922[2][3][4] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա[5] |
Վախճանի օր | հոկտեմբերի 6, 2015[6][2][3][…] (93 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա[7] |
Թաղված | Օբուդսկոյի գերեզման[8] |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Հայր | Lajos Göncz? |
Ամուսին | Mária Zsuzsanna Göntér? |
Զավակներ | Kinga Göncz? |
Կայք՝ | gonczarpad.hu |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԱրպադ Գյոնցը ծնվել է մտավորականների կաթոլիկ ընտանիքում։ Ծնողները՝ Լայոշ Գյոնցը և Իլոնա Հայմանն են։ Պատանեկության տարիներին Արպադը մասնակցել է սկաուտական շարժմանը։ 1944 թվականին ավարտել է Բուդապեշտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Պետեր Պազմանին, շնորհելով իրավունքի դոկտորի աստիճան, զորակոչվել է զինվորական ծառայության, սակայն 1945 թվականի սկզբին դասալքվել և մասնակցել է հակաֆաշիստական դիմադրությանը։ Իսկ Հունգարիայի տարածք ԿՀ-ի զորամասերի մուտք գործելուց հետո Արպադը մտավ հակամոմունիստական ընդհատակյա խումբ, մի քանի անգամ ձերբակալվեց։ 1945 թվականի ամռանից մասնակցել է Հունգարիայի քաղաքական կյանքին՝ դառնալով անկախ փոքր հողակտորների կուսակցության երիտասարդական թևի առաջնորդ և «Nemzedék» («Սերունդ») ամսագրի գլխավոր խմբագիր։ Շուտով այդ կուսակցությունը լուծարվեց։ Երկար ժամանակ Գյոնցը բանվոր էր, զոդող։ 1952-1956 թվականներին սովորել է Գեդելի ագրարային համալսարանում, սակայն դիպլոմ չի ստացել։
1956 թվականի հունգարական ազգային հեղափոխության ժամանակ Գյոնցը մասնակցել է Հունգարիայում կոմունիստական իշխանության տապալմանն ուղղված ակցիաներին։ 1958 թվականի օգոստոսի 2-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման։ 1963 թվականին ազատ է արձակվել համաներմամբ, հեռացվել Ագրարային համալսարանից։
1965 թվականից զբաղվել է գրական գործունեությամբ։ Նա հայտնի է հիմնականում որպես դրամատուրգ։ Փիլիսոփայական դրամայի հեղինակ է։
Նաև արդյունավետ աշխատել է գրական թարգմանության ոլորտում։ Մասնավորապես, թարգմանվել է հունգարերեն Տոլկինի «Մատանիների տիրակալը» եռերգությունը։ Հւոնգարերեն է թարգմանել բրիտանացի և ամերիկացի հեղինակների՝ Ջեյմս Բոլդուինի, Ուիլյամ Գոլդինգի, Էռնեստ Հեմինգուեյի և այլոց հարյուրից ավելի ստեղծագործություններ։
1988 թվականին անդամակցել է Ազատ դեմոկրատների դաշինքին, 1989 թվականից եղել է նրա վարչության անդամ։ Նույն թվականին գլխավորել է նաև Մարդու իրավունքների լիգայի Բուդապեշտի բաժանմունքը, ինչպես նաև հունգարական ՊԵՆ-ակումբը։ 1990 թվականին ընտրվել է Հունգարիայի խորհրդարան, 1990 թվականի մայիս-օգոստոս ամիսներին՝ Ազգային ժողովի նախագահ։
1990 թվականի օգոստոսի 4-ին Արպադ Գյոնցը ընտրվել է Հունգարիայի նախագահ, այդ պաշտոնում մնացել է մինչև 2000 թվականի օգոստոսի 4-ը։
1992 թվականի հոկտեմբերի 20-ին Արպադ Գյոնցը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։
1993 թվականի նոյեմբերի 30-ին Բուդապեշտում բացվեց Լիբերալ Ինտերնացիոնալի III Կոնգրեսը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Արպադ Գյոնցը։
Ամուսնացած է, ունի չորս երեխա։ Նրա դուստրը՝ Քինգա Գյոնցը, 2006-2009 թվականներին զբաղեցրել Է Հունգարիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
Պարգևներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Meghalt Göncz Árpád — Index.hu Zrt., 2015.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Salzburgwiki (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119359987 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.origo.hu/itthon/20151006-meghalt-goncz-arpad.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 PIM authority
- ↑ Politikamentes temetésen búcsúztatták Göncz Árpádot — Index, 2015.
- ↑ https://www.hrad.cz/cs/ceska-republika/statni-vyznamenani/rad-bileho-lva/seznam-vyznamenanych
- ↑ https://archiv.prezident.sk/schuster/index24b1.html?372 (словацк.)
- ↑ https://www.president.ee/en/estonia/decorations/bearer/55/arpad-goncz
- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/10709
- ↑ https://web.archive.org/web/20150118121253/http://www.v1.sahistory.org.za/pages/artsmediaculture/culture%20&%20heritage/national-orders/1999.htm
- ↑ https://www.parlament.gv.at/PAKT/VHG/XXIV/AB/AB_10542/imfname_251156.pdf
- ↑ https://www.lrp.lt/lt/prezidento-veikla/apdovanojimai/apdovanotu-asmenu-duomenu-baze/27252?sqid=ace82c796c0c6973e26edb850c216b56dfd94acb
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ https://www.uah.es/es/conoce-la-uah/la-universidad/actos-academicos-e-institucionales/doctores-honoris-causa/ARPAD-GOeNCZ/
- ↑ 18,0 18,1 https://web.archive.org/web/20171201040249/http://www.leighrayment.com/knights/knightshon.htm
- ↑ https://cavavub.be/nl/eredoctoraten
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ http://www.univ-paris3.fr/les-docteurs-honoris-causa-de-la-sorbonne-nouvelle--90298.kjsp
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 498. — ISBN 978-951-37-7005-1
- ↑ https://koreanmedals.com/grand-order-of-mugunghwa/
- ↑ https://cde.gestion2.e3.pe/doc/0/0/1/5/2/152563.pdf
- ↑ https://www.bridgemanimages.com/en/noartistknown/presidents-manem-and-goncz-during-decorating-ceremony-1997-04-07-photo/photograph/asset/8105135
- ↑ https://web.archive.org/web/20111007150936/https://opm.gov.mt/hatriet-onorarji?l=1
- ↑ (unspecified title) — ISBN 978-91-630-6744-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արպադ Գյոնց» հոդվածին։ |