Սեյս Արչիբալդ Հենրի (անգլ.՝ Archibald Sayce) (սեպտեմբերի 25, 1845(1845-09-25)[1][2][3], Շիրհեմպտոն, City of Bristol, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 4, 1933(1933-02-04)[4], Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի արևելագետ։ Խեթագիտության հիմնադիրներից է։

Արչիբալդ Սեյս
Archibald Sayce
Archibald Sayce.jpg
Ծնվել էսեպտեմբերի 25, 1845(1845-09-25)[1][2][3]
Շիրհեմպտոն, City of Bristol, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էփետրվարի 4, 1933(1933-02-04)[4] (87 տարեկան)
Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
Մասնագիտությունլեզվաբան, հնագետ, պատմաբան, եգիպտագետ, ասորագետ և գրող
Հաստատություն(ներ)Օքսֆորդի համալսարան
Ալմա մատերԹագավորական քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
Commons-logo.svg Archibald Sayce Վիքիպահեստում

ԿրթությունԽմբագրել

Կրթությունն ստացել է Օքսֆորդում։ 1876-1919 թվականներին Սեյսը եղել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր։

ԳործունեությունԽմբագրել

 
«Խեթերը։ Մոռացված կայսրության պատմությունը» (անգլ.՝ The Hittites - the Story of a Forgotten Empire) գիրքը

Մասնակցել է լուվիական նշանագրերի, ինչպես նաև ուրարտական, էլամական, գրերի վերծանմանը։ Բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում ճշգրտությամբ պատճենահանել է Եգիպտոսի ու Սուդանի ժայռերի ու տաճարների պատերի վրա եղած հունական, արամեական ու կարիական գրությունները։ Փոքր Ասիայում ուսումնասիրել է հին խեթերի ու լուվիացիների ճարտարապետական ու գրավոր հուշարձանները, հրատարակել Ելեփանտինեի արամեական բնագրերը, Պոլինեգիայում ուսումնասիրել է բնիկների մշակույթն ու կրոնը։ Զբաղվել է նաև աստվածաբանությամբ (եղել է Աստվածաշնչի թարգմանության վերստուգիչ հանձնաժողովի անդամ)։ Սեյսը տառադարձել, թարգմանել, մեկնաբանել և 1882 թվականին Մեծ Բրիտանիա ասիական ընկերության ամսագրում առաջինը ամփոփ ձևով հրատարակել է այն ժամանակ հայտնի ուրարտական 57 արձանագրությունները, որի շնորհիվ դրանք մտել են գիտական շրջանառության մեջ։ Աշխատության մի շարք հատվածներ մինչև օրս էլ չեն կորցրել գիտական արժեքը։ Սեյսը կյանքի հետագա տարիներին ևս հավաքել և նույն ամսագրում (XX, 1888, XXV, 1893, XXVI, 1894, XXXIII, 1901, XXXVIII, 1906, XLIV, 1912, LXI, 1929, LXIV, 1932) հրատարակել է ուրարտական արձանագրություններ։ Ըստ ասորեստանյան արձանագրությունների գաղափարագրերի՝ Սեյսը տվել է ուրարտական բնագրերի մոտավոր թարգմանությունը։ Զբաղվել է նաև ուրարտական տեղանունների ստուգաբանության, տեղագրության և այլ հարցերով։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 284