Արշա Համբարձումի Օվանեսովա (դեկտեմբերի 10 (23), 1906, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ և Բաքու, Ռուսական կայսրություն - մայիսի 6, 1990(1990-05-06), Մոսկվա, ԽՍՀՄ), փաստագրական ֆիլմերի խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1947), Ստալինյան մրցանակի առաջին աստիճանի դափնեկիր (1950), ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Արշա Օվանեսովա
Արև Բաղդասարյան, Արշա Օվանեսովա
Տատյանա Մախմուրյան
Ծնվել էդեկտեմբերի 23, 1906
ԾննդավայրԲաքու, Ադրբեջան
Մահացել էմայիսի 6, 1990
Մահվան վայրՄոսկվա, ՌԴ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր
սցենարիստ
Պարգևներ
IMDbID ID 1662786

Կենսագրություն խմբագրել

Արշա Օվանեսովան ծնվել է 1906 թվականին Բաքու քաղաքում։ 1932 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1931-1961 թվականներին եղել է Փաստագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայի ռեժիսորը։ 1931 թվականին թողարկել է Պիոներիա կինոամսագրի առաջին համարը, որը ղեկավարեց 15 տարի։ 1928-1961 թվականներին դասավանդել է ՎԳԻԿ-ում, 1959-1961 թվականներին եղել է փաստագրական ֆիլմերի արվեստանոցի հիմնադիրն ու ղեկավարը։ Ամուսինը՝ խորհրդային կինոօպերատոր Սեմյոն Շեյնինն է եղել[1]։

Նկարահանվել է «Հաշիմ» ֆիլմում (1928), համահեղինակ է «Լեռնային լճի գաղտնիքը» (1954, Մարո Երզինկյան) կինոնկարի (երկուսն էլ՝ Հայֆիլմ)[2]։

Մահացել է 1990 թվականին Մոսկվայում, թաղված է Տրոեկուրովսկի գերեզմանոցում։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • Ստալինի առաջին աստիճանի մրցանակ (1950)՝ «Աշխարհի պատանեկությունը» ֆիլմի համար (1949)
  • Խաղաղության միջազգային մրցանակ (1950)՝ «Աշխարհի պատանեկությունը» ֆիլմի համար (1949)
  • ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1947)
  • 2 շքանշան և մեդալ

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1960 Խաղաղության և ընկերության այցը
1958 Անսովոր հանդիպումներ
1957 Վերևում լոկ երկինքն է
1956 Դպրոցական տարիներ
1950 Սովետական Հայաստան
1949 Աշխարհի պատանեկությունը․ Կոմունիզմի

երիտասարդ կառուցողները

1948 Կոմսոմոլը 30 տարեկան է
1947 Ճանապարհորդություն հայրենի հողով
1945 Վեպ մեր երեխաների մասին
1943 Օլիմպիադա
1942 Ամենաթանկը
1940 Պիոներական ճշմարտություն
1939 Юннаты
1937 Երիտասարդության տոնը
1936 Քսաներկուերորդը

Սցենարիստ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1956 Դպրոցական տարիներ
1953 Լեռնային լճի գաղտնիքը
1950 Սովետական Հայաստան
1945 Վեպ մեր երեխաների մասին
1942 Ամենաթանկը
1940 Պիոներական ճշմարտություն

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Кинословарь в 2-х томах, М., «Советская энциклопедия», 1966-1970
  • «Кино». Энциклопедический словарь, М., «Советская энциклопедия», 1987