Առնոլդ Աղաբաբով

հայ ռեժիսոր, սցենարիստ
(Վերահղված է Արնոլդ Աղաբաբովից)

Առնոլդ Ռուբենի Աղաբաբով (սեպտեմբերի 7, 1929(1929-09-07)[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 29, 1999(1999-03-29), Երևան, Հայաստան), հայ ռեժիսոր, սցենարիստ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980)[2]։

Picto infobox cinema.png
Առնոլդ Աղաբաբով
Առնոլդ Աղաբաբով.jpg
Ծնվել էսեպտեմբերի 7, 1929(1929-09-07)[1]
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 29, 1999(1999-03-29) (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Գործունեության տարիներ1967-1992
Մասնագիտացումռեժիսոր, սցենարիստ և կինոռեժիսոր
IMDbID ID 0012801

ԿենսագրությունԽմբագրել

Առնոլդ Աղաբաբովը ծնվել է 1929 թվականին Բաքվում։ 1947-1949 թվականներին աշխատել է որպես տպագրիչ, այնուհետև մինչև 1952 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։ Բանակից վերադառնալուց հետո՝ 1953-1957 թվականներին աշխատել է որպես Ներքին գործերի շրջանային բաժանմունքի պետ։ 1962 թվականին ավարտել է Մոսկվայի Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները (Միխայիլ Բլեյմանի և Վալերի Սոլովյովի արվեստանոցը)։ 1967 թվականից հանդես է եկել որպես ռեժիսոր[2]։

ՖիլմերԽմբագրել

Ռեժիսորական աշխատանքներԽմբագրել

Թվական Ֆիլմ Այլ ռեժիսորներ[Ն 1]
1966 Գառնի
1975 Շեկ ինքնաթիռ Ա․ Հայրապետյան
1978 Արևիկ Ա․ Հայրապետյան
1980 Յոթ սարից այն կողմ
1992 Որտե՞ղ էիր, մարդ Աստծո

Որպես սցենարիստԽմբագրել

Թվական Ֆիլմ Այլ սցենարիստներ[Ն 1]
1960 Կոչված են ապրելու Լ. Վաղարշյան
Ս. Ռիզաև
1961 Ճանապարհ Հ․ Բագրազյան
1965 Բարև, ես եմ
1966 Մեր քաղաքի մարդիկ. Գառնի
1972 Վերադարձ
1972 Սովետական Հայաստան Ա. Կակոսյան
Ժիրայր Ավետիսյան
1974 Մոռացված հեքիաթների կիրճը Էդմոնդ Քյոսայան
1975 Շեկ ինքնաթիռ
1978 Արևիկ Գ․ Առաքելյան
1980 Յոթ սարից այն կողմ Ե․ Գրիգորյանց
1982 Սիրամարգի ճիչը Ֆ․ Դովլաթյան
1986 Մենավոր ընկուզենի Ֆ․ Դովլաթյան
1992 Որտե՞ղ էիր, մարդ Աստծո Զորայր Խալափյան

ՄամուլԽմբագրել

  • Ուղեկցուհին (պատմվածք)։ «Գարուն», 1967, № 3, էջ 15-24։

ՆշումներԽմբագրել

  1. 1,0 1,1 Տվյալ ռեժիսորները և սցենարիստները Աղաբաբովի հետ միասին աշխատել են նշված ֆիլմերի վրա։

ԾանոթագրություններԽմբագրել