Արմինե Թումանյան

հայ նկարչուհի, դիզայներ, գեղանկարչական ցուցահանդեսների համակարգող

Արմինե Արամի Թումանյան (հուլիսի 12, 1975(1975-07-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, դիզայներ, գեղանկարչական ցուցահանդեսների համակարգող։ Հայաստանի նկարիչների միության անդամ, Տավուշի մասնաճյուղի ղեկավար[1], «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն։

Արմինե Թումանյան
Armine Tumanyan.jpg
Ծնվել էհուլիսի 12, 1975(1975-07-12) (45 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի և դիզայներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԱմուսինՀայկ Չոբանյան
Սոցիալական մեդիաArmine Tumanyan Silk and Silver art
Armine Tumanyan Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Արմինե Թումանյանը ծնվել է 1975 թվականին, Երևանում։ Գերազանց ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կերպարվեստի բաժինը՝ ստանալով կերպարվեստի մանկավարժի որակավորում։ Հագուստի մոդելավորում և դիզայն է ուսանել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում (մագիստրատուրա)։

2016 թվականին Զվարթնոց օդանավակայանում հիմնել է "ArtAm Gallery" հարթակը, որտեղ ցուցահանդեսների միջոցով ներկայացնում է հայ ժամանակակից նկարիչներին։

Արմինե Թումանյանի ստեղծագործությունների թեման մարդն է՝ բնության ներդաշնակության մեջ, Հայաստանի ակունքները և ներկան, կանանց ներաշխարհի վերարտադրությունը, նրանց հոգեվիճակը։

ՑուցահանդեսներԽմբագրել

Խմբակային ցուցահանդեսների է մասնակցել Կանադայում (2012), Իսրայելում (2013), Թայվանում (2015), Իսրայելում (2015)։

Որպես նկարչուհիԽմբագրել

Նկարչական սիմպոզիումների է մասնակցել Սերբիայում, Իսրայելում։ Իսրայելում եղել է International Arts and crafts Festival-ի հայաստանյան ներկայացուցիչը։

  Կանանց աշխարհը շատ խորն ու զանազան է, շատերի համար անհասկանալի։ Այսօր ներկայացրել եմ տարբեր ազգությունների ութ կանանց և ամենակարևոր կնոջ՝ իմ ներշնչման աղբյուր հանդիսացող Մարիամ Աստվածածնի կերպարը։ Այս աշխատանքներում արտահայտված է իմ էությունն ամենայն անկեղծությամբ՝ սիրով, հուզմունքով, հավատքով[2]։
- Արմինե Թումանյան
 

Որպես համակարգողԽմբագրել

  • 4 տարբեր ժանրերի ցուցահանդես «Կոնվերս» բանկում
  • «Ներկիր քո Տակառը» նկարչական մրցույթ
  • "Art, Wine and Tango" 14 floor Hotel, Երևան
  • 10 հայ նկարիչների ցուցահանդես Կիևի ազգային պատկերասրահում, 2017
  • Միջազգային նկարչական սիմպոզիում «Տավուշը աշխարհի աչքերով», 2019 (մասնակցել են արվեստագետներ 17 երկրներից, 23 նկարիչ և 7 նկարիչ Հայաստանից)

ՄրցանակներԽմբագրել

ԱշխատանքներԽմբագրել

Հայ աստվածներ շարքԽմբագրել

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է Հայկ Չոբանյանի հետ։ Ունեն 2 զավակ՝ դուստր և որդի։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել