Հայկ Չոբանյան
Հայկ Հարությունի Չոբանյան (մարտի 5, 1973, Տավուշ, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պետական գործիչ: ՀՀ Տավուշի մարզպետ (2019 թվականի փետրվարի 6-ից [1]):
Հայկ Չոբանյան | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
2019- | ||||
Կրթություն՝ | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1995) և ՀՀ պետական կառավարման ակադեմիա (1999) | |||
Մասնագիտություն՝ | պատմաբան և պետական գործիչ | |||
Ազգություն | հայ | |||
Ծննդյան օր | մարտի 5, 1973 (47 տարեկան) | |||
Ծննդավայր | Տավուշ, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ![]() ![]() | |||
Ամուսին | Արմինե Թումանյան | |||
ԿենսագրությունԽմբագրել
Հայկ Չոբանյանը ծնվել է 1973 թվականին, ՀՀ Տավուշի մարզի Տավուշ գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1990-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը[2]: 1995-1999 թվականներին սովորել է ՀՀ կառավարման դպրոցում: 1995-1997 թվականներին ծառայել է Հայկական բանակում:
1997-1998 թվականներին աշխատել է «Պետական ծառայողի լրատու» ամսագրի խմբագրությունում, 1998-2001 թվականներին՝ ՀՀ կառավարության աշխատակազմում, ապա` ՀՀ արդարադատության նախարարությունում: 2001-2003 թվականներին աշխատել է հրատարակչության տնօրեն, 2003-2012 թվականներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն, 2006-2013 թվականներին՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ: 2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը[3]: Նույն թվականին ղեկավարել է Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամը: 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն: 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը: 2016 թվականից «Իրական» դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2017 թվականից՝ Հայաստանի փառատոների ասոցիացիայի նախագահ:
2019 թվականի փետրվարի 6-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետ[4]:
ՊարգևներԽմբագրել
Արժանացել է պետական պարգևների:
- ԵՊՀ արծաթե հուշամեդալ, 2009
ԾանոթագրություններԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայկ Չոբանյան կատեգորիայում։ |