Արմեն Ավանեսյան (փիլիսոփա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Ավանեսյան (այլ կիրառումներ)

Արմեն Ավանեսյան (1973, Վիեննա, Ավստրիա), ավստրիացի փիլիսոփա, գրականության տեսաբան և քաղաքական տեսաբան։ Նա դասավանդել է Բեռլինի ազատ համալսարանում, ի թիվս այլ հաստատությունների, և կրթաթոշակառու էր Կոլումբիայի համալսարանի և Եյլի համալսարանի գերմանական բաժիններում։ Արվեստի և փիլիսոփայությանն մեջ սպեկուլյատիվ ռեալիզմի և աքսելերացիոնիզմի վերաբերյալ նրա աշխատանքը լայն լսարան է գտել ակադեմիական շրջանակներից դուրս։

Armen Avanessian speaks at "Images of Surveillance" at the Goethe Institut New York in 2016
Արմեն Ավանեսյանը ելույթ է ունենում Նյու Յորքի Գյոթե ինստիտուտում գտնվող «Images of Surveillance»-ում, 2016 թվական

Կյանք խմբագրել

Ծագումով հայ Արմեն Ավանեսյանը ծնվել է 1973 թվականին Վիեննայում։ Ուսուցանել է փիլիսոփայություն և քաղաքագիտություն Փարիզում Ժակ Ռանսիերի մոտ։ Բիլեֆելդի համալսարանում պահպանողական տեսաբան Կարլ Հայնց Բորերի ղեկավարությամբ ավարտել է իր ատենախոսությունը՝ «Հեգնական ոգու ֆենոմենոլոգիան. էթիկան, պոետիկան և քաղաքականությունը արդիականության մեջ» վերնագրով։ Մի քանի տարի աշխատել է որպես ֆրիլանս լրագրող, ամսագրի խմբագիր (Le Philosophoire, Փարիզ) և Լոնդոնի հրատարակչական ոլորտում։

2007-2014 թվականներին դասավանդել է Բեռլինի ազատ համալսարանի Պիտեր Շոնդիի համեմատական գրականության ինստիտուտում։ 2011 թվականին նա հրավիրված դասախոս էր Կոլումբիայի համալսարանի գերմանական ամբիոնում, իսկ 2012 թվականին՝ Եյլի համալսարանի գերմանական ամբիոնում։ 2013 թվականից նա այցեր է կատարել և հանդիպումներ ունեցել արվեստի մի շարք դպրոցներում (Նյուրնբերգում, Վիեննայում, Բազելում, Կոպենհագենում, Կալիֆորնիա)[1]։ 2014 թվականին նա դարձել է փիլիսոփայության և քաղաքական տեսության մեջ մասնագիտացված բեռլինյան «Merve Verlag» հրատարակչության գլխավոր խմբագիրը։ 2011 թվականին Արմեն Ավանեսյանը հիմնել է երկլեզու հետազոտական և հրատարակչական «Speculative Poetics» հարթակը[2], որը համախմբում է փիլիսոփաներին, գրողներին և արվեստագետներին ամբողջ աշխարհից՝ նոր տեսական գիտակարգ ստեղծելու գաղափարի շուրջ։

Կարիերա խմբագրել

Իր ատենախոսությանը, որում նա արդեն ուսումնասիրել էր արվեստի, քաղաքականության և փիլիսոփայության հատման կետում ծնված երևույթները, հաջորդեց Ավանեսյանի միտումը գրականության տեսության և լեզվի փիլիսոփայության մեջ նոր մոտեցում մշակելու հարցում[3]։ Համագործակցելով այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին է Անկե Հենիգը, նա սկսեց աշխատել 2011 թվականին՝ նոր սպեկուլյատիվ-գոյաբանական մոտեցումները քսաներորդ դարի լեզվի փիլիսոփայությունների հետ կապելու ուղղությամբ, որոնց արդյունքում առավելապես ստեղծվեցին երկու համահեղինակ գրքեր՝ «Ներկա ժամանակ. պոետիկա» (2012, անգլերեն թարգմանություն 2015) և «Metanoia. A Speculative Ontology of Language, Thinking and the Brain» (2014, անգլերեն թարգմանությունը հաջորդեց 2016 թվականին)։ Ավելին, նա հիմնարար դեր խաղաց աքսելերացիոնիզմի գաղափարը գերմանալեզու քաղաքական փիլիսոփայության մեջ բերելու համար։ 2015 թվականին «Wired Magazine»-ը նրան անվանեց մտավոր նորարար՝ հատկապես նշելով նրա մտահոգությունը հետկապիտալիստական գաղափարների հետ կապված[4]։

Ավանեսյանի աշխատանքը սկսել է տարածվել հիմնականում ակադեմիայի շրջանակներից դուրս։ Այն ներառում է լայնորեն քննարկված հայտարարություններ ընթացիկ հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը, բազմաթիվ դասախոսություններ միջազգային արվեստի և մշակույթի ասպարեզում, ինչպես նաև մեծ թվով հարցազրույցներ և ինտելեկտուալ դիմանկարներ։ Դասական ակադեմիական հիմնական հոսքից դուրս Ավանեսյանին բազմիցս հաջողվել է հրապարակային խոսքի մեջ ներմուծել նոր հասկացություններ և տեսական համաստեղություններ[5]։ Դրանք մասամբ բաղկացած են նորաբանություններից, մասամբ՝ փոքր շրջանակներում օգտագործվող հասկացություններից, որոնք Ավանեսյանի աշխատանքը որպես խմբագիր վերարտադրում են գերմանալեզու համատեքստում։ Օրինակների թվում են «Սպեկուլյատիվ ռեալիզմ», «Արագացում», «Քսենոֆեմինիզմ», «Հիպերստիցիա» և, վերջին շրջանում, «Ժամանակային բարդույթ:. հետժամանակակից» հասկացությունը։ Ընդ որում, հիպերստիցիան սոսկ մեկ այլ հասկացություն չէ, այն նաև նախագծում է մեթոդ, այն է՝ գաղափարների կամ հորինվածքների արդիականացում ներկայում, ապագայից դուրս։ Ավանեսյանի գրքերը թարգմանվել են մի քանի լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, հոլանդերեն, իսպաներեն և ֆրանսերեն։

Գրականագիտություն խմբագրել

Ավանեսյանի վաղ հրատարակությունները հիմնականում լեզվաբանության, իմաստաբանության և գրականագիտության վերաբերյալ գիտական գրքեր և էսսեներ են։ Նրա փիլիսոփայական առաջընթացը տեղի ունեցավ «Սպեկուլյատիվ ռեալիզմի» (Realism Now) մասին խմբագրված հատորներով և «#Արագացում» գրքի գերմանական հրատարակությամբ։ Մերվե տեղափոխվելուց հետո նա կենտրոնացավ ներկայիս, դեռևս չհաստատված փիլիսոփայության խմբագրման վրա՝ հատկապես անդրադառնալով ֆեմինիզմի, ֆինանսական տեսության և տեխնոլոգիայի հարցերին։ Նա նաև գրքեր է հրատարակել, որտեղ քննարկվում է փիլիսոփայությունը բանաստեղծականացնելու հնարավորությունը։

Արվեստ խմբագրել

Ավանեսյանին կարելի է համարել նաև հետժամանակակից արվեստագետ։ Նա օգտագործում է ոչ միայն դասական հրատարակության ձևաչափեր, այլև արվեստի փառատոներ և ցուցահանդեսներ։ 2015 թվականի «Վաղը այսօր /Ընտրված Վիեննայի կողմից» պատկերասրահի փառատոնը, օրինակ, հիմնված էր Ավանեսյանի համանուն էսսեի վրա և միավորում էր քսան համադրողների աշխատանք փաստացի հետկապիտալիզմի գաղափարի հետ։ Իններորդ բեռլինյա Բիենալեի շրջանակներում Ավանեսյանը անցկացրեց երիտասարդ համադրողների տասնօրյա աշխատաժողով՝ նվիրված ժամանակակից արվեստի տնտեսական և քաղաքական մոդելների այլընտրանքներին[6]։ Ավանեսյանը մշտական հեղինակ է այնպիսի արվեստի ամսագրերի, ինչպիսիք են «Spike»-ը, «Texte zur Kunst»-ը և DIS Magazine-ը։ Նա նաև հաճախ է գրում արվեստի մասին փիլիսոփայական համատեքստում։ Արդեն մի քանի տարի է, ինչ Ավանեսյանը համագործակցում է գրաֆիկ նկարիչ Անդրեաս Թոփֆերի հետ, ինչը հանգեցրել է տպագիր («Merve and Sternberg Press»-ի հետ) հրատարակությունների։

Ռադիո խմբագրել

Սյունակագիր Գեորգ Դիեզի, մեդիատեսաբան Փոլ Ֆեյգելֆելդի և հեղինակ Ջուլիա Զանգեի հետ Արմեն Ավանեսյանը վարում է «60 Հերց» թոք շոուն[7], որը հեռարձակվում է ամեն երկուշաբթի Բեռլինի համայնքային ռադիոյով։ Շոուն իրենից ներկայացնում է 2010-ական թվականների առօրյայի մասին հարցազրույցների և զրույցների տեսքով գեղարվեստական վերարտադրություն։ Դրվագները սովորաբար հեռարձակվում են անգլերեն և գերմաներեն լեզուների խառնուրդով։

Ընտրված գրականություն խմբագրել

Գրող խմբագրել

  • Phänomenologie ironischen Geistes – Ethik, Poetik und Politik der Moderne. Wilhelm Fink Verlag, 2010, 978-3-7705-4266-6
  • with Anke Henning: Präsens – Poetik eines Tempus. Diaphanes, 2012, 978-3-03734-223-7
    • Present Tense. A Poetics. (together with Anke Hennig), Bloomsbury 2015
  • with Anke Hennig: Metanoia – Spekulative Ontologie der Sprache. Merve Verlag, 2014, 978-3-88396-351-8
    • Metanoia: Ontologie der Sprache. (together with Anke Hennig) Berlin: Merve, 2014 (English forthcoming with Bloomsbury)
  • with Andreas Töpfer: Speculative Drawing, Sternberg Press, 2014, 978-3-95679-044-7
    • Speculative Drawing. (together with Andreas Töpfer) Berlin: SternbergPress, 2014
  • Überschrift: Ethik des Wissens – Poetik der Existenz. Merve Verlag, 2014, 978-3-88396-365-5
  • Irony and the Logic of Modernity. De Gruyter, 2015, 978-3-11-030220-2
    • Irony and the Logic of Modernity. DeGruyter, 2015
  • Überschreiben. Ethik des Wissens – Poetik der Existenz. Berlin: Merve 2015 (English forthcoming with Sternberg Press Berlin)

Հրատարակող խմբագրել

  • Armen Avanessian, Luke Skrebowski: Aesthetics and Contemporary Art. Sternberg Press, 2011, 978-1-934105-52-8
  • Armen Avanessian, Björn Quiring and Andreas Töpfer: Abyssus Intellectualis. Spekulativer Horror. Merve, 2013, 978-3-88396-342-6
  • Armen Avanessian : Form – Zwischen Ästhetik und künstlerischer Praxis. diaphanes, 978-3-03734-294-7
  • Armen Avanessian, Gabriele Brandstetter and Franck Hofmann : Die Erfahrung des Orpheus. Wilhelm Fink Verlag, 2010,978-3-7705-4927-6
  • Armen Avanessian, Franck Hofmann : Raum in den Künsten : Konstruktion – Bewegung – Politik. Wilhelm Fink Verlag, 2010, 978-3-7705-4658-9
  • Armen Avanessian, Winfried Menninghaus and Jan Völker : Vita aesthetica – Szenarien ästhetischer Lebendigkeit. diaphanes, 978-3-03734-075-2
  • Armen Avanessian : #Akzeleration. Merve Verlag, 2013, 978-3-88396-350-1
  • Armen Avanessian, Jan Niklas Howe : Poetik – Historische Narrative, aktuelle Positionen. Kulturverlag Kadmos, 2014, 978-3-86599-226-0
  • Armen Avanessian, Robin Mackay : #Accelerate – The Accelerationist Reader. Merve Verlag, 2014, 978-0-9575295-5-7
  • Armen Avanessian, Anke Hennig and Steffen Popp : Poesie und Begriff, diaphanes. 978-3-03734-709-6
  • Armen Avanessian, Sophie Wennerscheid : Kierkegaard and Political Theory – Religion, Aesthetics, Politics and the Intervention of the Single Individual. Museum Tusculanum Press, 2015, 978-87-635-4154-1
  • Armen Avanessian, Helen Hester and Jennifer Sophia Theodor (Translation): dea ex machina. Merve Verlag, 2015, 978-3-88396-369-3
  • Armen Avanessian, Gerald Nestler : Making of Finance. 2015, 978-3-88396-374-7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Aesthetics & Politics Program Welcomes Armen Avanessian». 24700. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  2. «Programmatik des Projekts». Spekulative Poetik. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  3. «Armen Avanessian». geisteswissenschaften.fu-berlin.de. 2008 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  4. WIRED Germany (2015 թ․ հունվարի 19), Armen Avanessian // Die Innovatoren und Vordenker 2015, Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 2-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին
  5. «Armen Avanessian: Theorien für das 21. Jahrhundert». Spike Art Daily. 2015 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  6. «viennacontemporary 2015 | Talk: curated by_vienna: Tomorrow Today». 2015 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին – via Vimeo.
  7. «60HZ». Berlin Community Radio. 2016 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.