Արմենակ Ստեփանյան

հայ քանդակագործ

Արմենակ Լևոնի Ստեփանյան (հուլիսի 15, 1900(1900-07-15), Գալաց, Ռումինիա - դեկտեմբերի 14, 1974(1974-12-14), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Արմենակ Ստեփանյան
Ծնվել էհուլիսի 15, 1900(1900-07-15)
ԾննդավայրԳալաց, Ռումինիա
Մահացել էդեկտեմբերի 14, 1974(1974-12-14) (74 տարեկան)
Վախճանի վայրըՄոսկվա, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՎխուտեմաս (1925)
Մասնագիտությունքանդակագործ

ԿենսագրականԽմբագրել

Ծնվել է 1900 թվականին Ելիզավետպոլ (Գանձակ) քաղաքում։ 1925 թվականին ավարտել է ՎԽՈՒՏԵՄԱՍ-ը (Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական տեխնիկական արվեստանոց)։ Ապրել և ստեղծագործել է Մոսկվայում։

Հայ քանդակագործ Սուրեն Ստեփանյանի եղբայրն է։

ՍտեղծագործություններԽմբագրել

Աշխատել է դեկորատիվ քանդակագործության (հատկապես՝ պարտեզա-պուրակային) բնագավառում։

Ստեփանյանի «Լողորդուհի», «Գնդակով պատանին», «Մարզուհին», «Վազորդը» և այլ աշխատանքներ բազմացվել և տեղադրվել են Մոսկվայի, Լենինգրադի, Երևանի, Բաքվի, Ռոստովի մարզահրապարակներում, մետրոներում, այգիներում։

1941-1945 թվականներին ապրել և ստեղծագործել է Երևանում։ Այս շրջանում հիմնականում ստեղծել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված աշխատանքներ («Հանուն հայրենիքի», մոնումենտի Էսքիզ, գիպս, «Ֆաշիզմի զոհը», գիպս)։

1945 թվականին Լենինականի համար ստեղծել է Սերգո Օրջոնիկիձեի (բրոնզ, բազալտ) հուշարձանը։ Պատերազմից հետո վերադարձել է Մոսկվա, ստեղծել դիմաքանդակներ, նմուշներ խեցեգործական արտադրության համար։

Ստեփանյանի մեկ տասնյակից ավելի գործեր գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում («Երեխային լողացնող մայրը», 1928 թվական, մայոլիկա, «Մայրություն», 1940 թվական, թրծակավ, «Մեսրոպ Մաշտոց», 1966 թվական, թրծակավ)։

1934 թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. век МАСЛОВКА - художники, картины, биографии, фотографии. Живопись, рисунок, скульптура. 20-й։ «МАСЛОВКА - художники, картины, биографии, фотографии. Живопись, рисунок, скульптура. 20-й век : СТЕПАНЯН А. Л. STEPANIAN Armenak»։ maslovka.info։ Վերցված է 2016-11-29