Սուրեն Ստեփանյան (քանդակագործ)

հայ քանդակագործ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Ստեփանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Լևոնի Ստեփանյան (հունիսի 10 (22), 1895, Գանձակ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 29, 1971(1971-12-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, մանկավարժ, արվեստի տեսաբան։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1950

Սուրեն Ստեփանյան
Ծնվել էհունիսի 10 (22), 1895
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 29, 1971(1971-12-29) (76 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան և Վխուտեմաս (1925)
ՈւսուցիչԼեոնիդ Շերվուդ
Ստեղծագործություն(ներ)Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Պերճ Պռոշյանի կիսանդրի, Խաչատուր Աբովյանի հուշարձան և Հուշարձան Աղասի Խանջյանի
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
ԵրեխաներՆոնա Ստեփանյան
Սուրեն Ստեփանյան Վիքիդարանում
 Suren Stepanyan Վիքիպահեստում

Հայ քանդակագործ Արմենակ Ստեփանյանի և կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի եղբայրն է։

Կենսագրական

խմբագրել

Ծնվել է 1895 թվականին Ելիզավետպոլ (Գանձակ) քաղաքում։ 1915 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարան։ Այդ ընթացքում հաճախել է քանդակագործ Լեոնիդ Շերվուդի մասնավոր ստուդիան։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1918-ից 1920 թվականներին սովորել է Թիֆլիսի Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության Գեղանկարչության և քանդակագործության ուսումնարանում։ 1920 թվականին աշխատել է Բաքռոսստայի (Ռուսաստանի հեռագրական գործակալության Բաքվի բաժանմունք) արհեստանոցներում։ 1925 թվականին ավարտել է ՎԽՈԻՏԵՄԱՍ-ը (Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստական տեխնիկական արվեստանոց) Բորիս Կորոլյովի ղեկավարությամբ։ 1927 թվականին վերադառնում է Երևան և աշխատում Ալեքսանդր Թամանյանի ղեկավարած արվեստանոցում։ 1926 թվականից նասնակցել է գեղարվեստական ցուցահանդեսների։ 1945-ից 1971 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1947 թվականին պրոֆեսորի կոչում է ստացել[2]։

Ստեղծագործություններ

խմբագրել

Ստեփանյանը ստեղծագործել է մոնումենտալ և հաստոցային քանդակագործության, խեցեգործության բնագավառներում։ Հայաստանի Կառավարական տան (1926-1941), մասամբ և Երևանի օպերայի և բալետի թատրոնի (1926-1953) դեկորատիվ զարդաքանդակները Ստեփանյանի և Ալեքսանդր Թամանյանի համատեղ գործունեության արդյունքն են և բնորոշվում են պլաստիկական նուրբ արտահայտչականությամբ, ազգային զարդաքանդակի խոր իմացությամբ։ Ստեփանյանի մոնումենտալ ստեղծագործություններից են Մեշադի Ազիզբեկովի (հանված արձան, գիպս, 1927, բազալտ, 1932), Ղուկաս Ղուկասյանի (հանված արձան, գրանիտ, 1934), Խաչատուր Աբովյանի (բրոնզ, 1950, Երևանում), Վլադիմիր Լենինի (բազալտ, 1940, Գորիս, բազալտ, 1941, Սիսիան), Ստեփան Շահումյանի (բրոնզ, բազալտ, 1954, Ստեփանակերտ)՝ գեղարվեստական տարբեր առանձնահատկություններ ունեցող հուշարձանները։ Ղուկաս Ղուկասյանի հուշարձանի, ինչպես և Ստեփանյանի մյուս հարթաքանդակները պլաստիկական արտահայտչականությամբ և շարժումների բազմազանությամբ նոր մակարդակ էին խորհրդահայ արձանագործության մեջ։

 
Սուրեն Ստեփանյանի հուշատախտակը Երևանում

Ստեփանյանը ստեղծել է հայ նշանավոր մտավորականների դիմաքանդակների մի ամբողջ շարք՝

Փոքրածավալ, կամերային հորինվածքներից են «Վերադարձ շուկայից» (գիպս, 1915), «Կժով գեղջկուհին» (գիպս, 1930), «Երեխային լողացնող մայրը» (գիպս, 1940)։ «Կուլի» (գիպս, 1930), «Լիպարիտ Մխչյանի մահը» (գիպս, 1935), «Հետախույզները թշնամու թիկունքում» (գիպս, 1942), «Նռնակ նետողը» (գիպս, 1943) հորինվածքներում և վաղ շրջանի այլ գործերում Ստեփանյանին գրավել են քաղաքացիականության և հերոսականության գաղափարները։ Ավելի ուշ շրջանի ստեղծագործություններում դրամատիզմով առլեցուն արտահայտչամիջոցները փոխարինվել են ձևերի հստակությամբ և պլաստիկ պարզությամբ («Երեխայի լոգանք», գիպս, 1961, «Կրկեսի ձիավարուհին», գիպս, 1963

1965 թվականին Երևանում բացվել է Ստեփանյանի անհատական ցուցահանդեսը։ Նրա աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարաններում։

Ամենահայտնի գործերից է Խաչատուր Աբովյանի հուշարձանը Երևանի Աբովյան պուրակում։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. «СТЕПАНЯН СУРЕН ЛЕВОНОВИЧ». Словари, энциклопедии и справочники - бесплатно Онлайн - Slovar.cc. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.