Արկնի, (Արղնի, Արղանա) ավան Հայոց Ծոփք նահանգի Պաղնատուն գավառում։ Գտնվում է Խարբերդ-Արղանամադեն-Դիարբեքիր գլխավոր ճանապարհի վրա, Արղանամադեն գետի աջ կողմում, Քոլադ լեռան լանջին։

Քաղաք
Արկնի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառԴիարբեքիրի գավառ
Այլ անվանումներԱմուրն Արղնո, Արզանիա, Արզնի, Արկանա, Արհնի, Արղան, Արղանա, Արղանա Հին, Արղանի, Արղընի, Արղն, Արղնի, Արղնո Մադեն, Արղնու բերդ, Արսինա, Արսինիա, Արքանա
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն130 105 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունարկնեցի
Ժամային գոտիUTC+3
Արկնի (Աշխարհ)##
Արկնի (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Բնակավայրի մասին առաջին անգամ 638 թվականին հիշատակել է արաբ պատմիչ Էլ-Վակիդին։ Այն նշված է եղել Մադեն անունով։

11-րդ դարի կեսին բերդին տիրել են հայազգի Հարպիկ իշխանը և իր եղբայրները, որոնք հաջողությամբ դիմակայել են բյուզանդական զորքին։ 1060-ական թվականներին Արկնին գրավեցին և ավերեցին սելջուկները։ 14-րդ դարի վերջերին տիրել է Յուսուֆ անունով ամիրան (Թավրիզի կողմերից), իսկ 1555 թվականից՝ օսմանյան Թուրքիան։ Արկնիի հայ բնակիչները տեղահանվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը կոտորվեց։ Փրկվածները գաղթեցին այլևայլ վայրեր։

Բնակչություն խմբագրել

19-րդ դարի սկզբին ուներ ավելի քան 6150 բնակչություն, որից մոտ 3000-ը՝ հայեր, մնացածը՝ թուրքեր, հույներ, քրդեր։

Տնտեսություն խմբագրել

Բնակիչները զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Նաև մշակում էին բամբակ։

Օգտակար հանածոներ խմբագրել

Ակնիում կար պղնձի և ոսկու հանքեր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Արկնիում կար երկու եկեղեցի (երկուսն էլ՝ Սբ․ Սարգիս անունով) և ուխտատեղիներ՝ Ս. Սարգիս և Ս. Փրկիչ անուններով։

Մոտակայքում, անմատչելի ժայռի վրա գտնվում էր Բարձրահայաց Սբ․ Աստվածածնի վանքը։ 1433 թվականին կառուցված վանքը կամարակապ էր և գմբեթավոր։ Վանքն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի տարիներին։ Վանքում արտագրված մի քանի ձեռագրեր պահպանվել են մինչև մեր օրերը։

Արկնիի մոտ էր համանուն բերդը, որը հայ մատենագիրները կոչել են «Ամուրն Արղնոյ»։ Այն ավերվել է դեռևս հին ժամանակներում[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 456

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 77