Արծվին Գրիգորյան
հայ ճարտարապետ
Արծվին Հայկի Գրիգորյան (մայիսի 25, 1935, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 14, 2012, Երևան, Հայաստան[1]), հայ ճարտարապետ, ճարտարապետների միջազգային ակադեմիայի մոսկովյան բաժանմունքի ակադեմիկոս, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր։
Արծվին Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 25, 1935 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 14, 2012 (77 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Արծվին Գրիգորյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
1952-1958 թվականներին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում։
- 1959-1966 թվականներին «Երևաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետ
- 1966-1991 թվականներին նախագծերի գլխավոր ճարտարապետ
- 1969-1974 թվականներին Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի առաջին տեղակալ, 1974-1991 թվականներին Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ
- 1982-1986 թվականներին ՀԽՍՀ Պետշինի նախագահի առաջին տեղակալ
- 1991-2012 թվականներին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Քաղաքաշինություն» ամբիոնի վարիչ, ԲՈՀ-ի «Ճարտարապետություն» 029 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ
- 1975-1991 թվականներին ԽՍՀՄ ճարտարապետների միության վարչության քարտուղար
- 1978-1987 թվականներին Երևանի քաղխորհրդի պատգամավոր, 1981-1991 թվականներին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր[2]։
Արծվին Գրիգորյանին նվիրված հուշատախտակ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի 18 հասցեում
Ստեղծագործական գործունեությունԽմբագրել
Արծվին Գրիգորյանի նախագծերով և համահեղինակությամբ Երևանում կառուցվել են՝
- 1992 թվականին Երևանի գլխավոր հատակագծի տեխնիկատնտեսական հիմնավորում (հեղինակային խմբի կազմում)
- 1984 թվականին «Նոր Արեշ-2» բնակշրջանի մանրամասն հատակագծման նախագիծ (հեղինակային խմբի կազմում)
- 1984 թվականին Արևելյան Հայաստանի Ռուսաստանի կազմի մեջ մտնելու 150-ամյակին նվիրված համալիրի մրցութային նախագիծ (հեղինակային խմբի կազմում, ԽՍՀՄ ՃՄ «Ճարտարապետական հաջողությունների համար» մեդալ և տարվա լավագույն մրցանակների համամիութենական ստուգատեսի դիպլոմ)
- 1982 թվականին Փարիզի «Լա Վիլլետ» զբոսայգու մրցութային նախագիծ (հեղինակային խմբի կազմում)
- 1980 թվականին Երևանի Արաբկիր-1 բնակշրջանի մանր հատակագծման նախագիծ (հեղինակային խմբի կազմում)
- 1977 թվականին Երևան քաղաքի տարածքի լանդշաֆտային կազմակերպման նախագիծ (համահեղինակ Ս. Նազարյան, Հայաստանի Պետական մրցանակ)
- 1979 թվականին Երևանյան լճի առափնյա զբոսայգու նախագիծ
- 1974 թվականին Երևանի ճարտարապետական և մշակույթի հուշարձանների պահպանության գլխավոր սխեմա։ 1974 թվականին Երևանի կենտրոնի հատակագծման և կառուցապատման մրցութային նախագիծ (հեղինակային խմբի կազմում), Համամիութենական մրցույթ, 1-ին մրցանակ
- 1968 թվականին Ուղետար Էջմիածնի խճուղի, Երևանի 1974 թվականին կանաչապատման հեռանկարային հատակագիծ
- 1967 թվականին Հայաստանի պուրակ ԽՍՀՄ ԺՏՆՑ-ում (Մոսկվա)
- 1965 թվականին 110-տեղանոց ռեստորան Երևանյան լճի ձախ ափին (համահեղինակ Զ. Տեր-Զաքարյան)
- 1960 թվականին Հրազդան գետի ձորում Երևանի հանգստի համաքաղաքային գոտու գլխավոր հատակագիծ
Գեղանկարչական անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Փարիզում, Սեուլում, Կիտոյում, Լենինգրադում, Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում, Լենինգրադում, Մոսկվայում[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Մահացել է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Արծվին Գրիգորյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Արծվին Հայկի Գրիգորյան(չաշխատող հղում)
Արտաքին հղումներԽմբագրել
- "3-րդ ԱԼԻՔ" "3-րդ ԱԿՈՒՄԲ" -ԱՐԾՎԻՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ -70(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 225)։ |