Բացել գլխավոր ցանկը

Աբրամ Եֆրիմովիչ Արխիպով (ռուս.՝ Абрам Ефимович Архипов, իսկական ազգանունը՝ Պիրիկով (ռուս.՝ Пыриков), օգոստոսի 15 (27), 1862[1], Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25, 1930(1930-09-25)[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս գեղանկարիչ, պերեդվիժնիկ։

Աբրամ Արխիպով
Абрам Архипов
Portrait of Arkhipov by Repin.jpg
Ծնվել էօգոստոսի 15 (27), 1862[1]
ԾննդավայրՌյազանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 25, 1930(1930-09-25)[2][3][4] (68 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներQ17491128?
ՊարգևներՌՍՖՍՌ ժողովրդական նկարիչ
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
Abram Arkhipov Վիքիպահեստում

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

 
Կարմիր հագուստով կինը, շուրջ 1910 թվական

Աբրամ Արխիպովը ծնվել է 1862 թվականի օգոստոսի 15-ին (օգոստոսի 27-ին) Ռյազանի նահանգի Եգորովո գյուղում։ 1877-1883 և 1886-1888 թվականներին սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում՝ աշակերտելով Վասիլի Պերովին, Վասիլի Պոլենովին, Իլարիոն Պրյանիշնիկովին, Ալեքսեյ Սավրասովին և Վլադիմիր Մակովսկուն։ 1884-1886 թվականներին սովորել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայում (Բոգդան Վիլեվալդեի արվեստանոց)։

1887 թվականին «Այցելություն հիվանդին» (ռուս.՝ «Посещение больной») նկարի համար Աբրամ Արխիպովն արժանացել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի մեծ արծաթե մեդալի և դասային նկարչի կոչման։

Աբրամ Արխիպովը 1891 թվականից եղել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ։ Այդ շրջանի շատ կտավներ, ինչպիսիք են՝ «Այցելություն հիվանդին», «Օկա գետով» (ռուս.՝ «По реке Оке»), «Փոքրավորը» (ռուս.՝ «Келейник»), Պավել Տրետյակովը գնել է սեփական հավաքածուի համար։

1896 և 1912 թվականներին Աբրամ Արխիպովն այցելել է Ֆրանսիա, Գերմանիա և Իտալիա։

Աբրամ Արխիպովը 1894 թվականից գլխավորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի բնօրինակային դասարանը (մինչև 1918 թվականը)։

1898 թվականին ստացել է ակադեմիկոսի կոչում, իսկ 1916 թվականից դարձել է Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ։ 1904 թվականին մասնակցել է «Ռուս նկարիչների միության» հիմնադրմանը։

1912 թվականից հաճախ է եղել Ռուսաստանի հյուսիսում։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մասնակցել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի վերակազմավորմանը, 1918-1920 թվականներին դասավանդել է Պետական նկարչական ազատ արվեստանոցում (ռուս.՝ Государственная свободная художественная мастерская), իսկ 1922-1924 թվականներին՝ Վխուտեմասում (ռուս.՝ ВХУТЕМАС, Высшие художественно-технические мастерские

1924 թվականին Աբրամ Արխիպովը դարձել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների միության անդամ, իսկ 1927 թվականին ստացել է Հանրապետության ժողովրդական նկարչի կոչում։

Աբրամ Արխիպովը մահացել է 1930 թվականի սեպտեմբերի 25-ին Մոսկվայում։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը։ Նա ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել։

ՑուցահանդեսներԽմբագրել

2011 դեկտեմբերից մինչև 2012 թվականի մարտը Ռյազանի Ի․ Պոժալոստինի անվան կերպարվեստի մարզային թանգարանում Տրետյակովյան պատկերասրահի հետ համատեղ անցկացվել է Աբրամ Արխիպովի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես[5]։

ՊատկերասրահԽմբագրել

  • Հարբեցողը (ռուս.՝ Пьяница), 1883, Տրետյակովյան պատկերասրահ,
  • Գյուղական սրբանկարիչը (ռուս.՝ Деревенский иконописец), 1889, Տրետյակովյան պատկերասրահ),
  • Լվացարարուհիները (ռուս.՝ Прачки), 1890-ականների և 1901 թվականի տարբերակները, Ռուսական պետական թագարան և Տրետյակովյան պատկերասրահ,
  • Օկա գետով (ռուս.՝ По реке Оке), 1890, Տրետյակովյան պատկերասրահ,
  • Обратный, 1896, Բելառուսի կերպարվեստի թանգարան, Մինսկ,
  • Հյուսիսային գյուղ (ռուս.՝ Северная деревня), 1902, Տրետյակովյան պատկերասրահ,
  • Հյուրեր (ռուս.՝ Гости), 1914, Տրետյակովյան պատկերասրահ,
  • Աղջիկը կժով (ռուս.՝ Девушка с кувшином), 1927, Տրետյակովյան պատկերասրահ։
«Վոլգայի վրա» «Հյուսիսային ծով» «Գարնան տոն» «Լվացարարուհիներ»

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Баршева И. Е. А. Е. Архипов. — Л., 1974.
  • Ненарокомова И. С. Солнечные полотна Абрама Архипова. — М.: Советский художник, 1982.
  • Живова О.А. Абрам Ефимович Архипов. М., 1959.
  • Выропаев А. Из Рязани — в Третьяковку // Утро : Литературно-художественный журнал для молодежи. — 2000.

Արտաքին հղումներԽմբագրել