Արխանգելսկ–Աստրախան գիծ

Արխանգելսկ–Աստրախան գիծ կամ A–A գիծ, հայտնի է նաև Վոլգա–Արխանգելսկ գիծ անվանումով[1], գործածվում է նաև Վոլգա–Արխանգելսկ–Աստրախան գիծ անվանումը[2].[3] (գերմ.՝ AA-Linie; նաև՝ «А—А»), գերմանացիների մշակած «Բարբարոսա» պլանի ռազմական գլխավոր նպատակը։ Դա ռազմավարական այն սահմանագիծն է, որին գերմանական զորքերը պետք է հասնեին բլից կրիգի՝ կայծակնային պատերազմի արդյունքում[4] և գրաված տարածքներն արգելապատնեշեին «ասիական Ռուսաստանից»։ Հաջողվելու դեպքում այդ գիծը պետք է դառնար Երրորդ ռայխի արևելյան ժամանակավոր սահմանը։ Առաջին անգամ հիշատակվել է Ադոլֆ Հիտլերի 1940 թվականի դեկտեմբերի 18-ի դիրեկտիվում (հրամանագրում), որտեղ նշված են Խորհրդային Միություն նացիստական ներխուժման գլխավոր նպատակներն ու պայմանները և «Վոլգա-Արխանգելսկ գլխավոր գծի նվաճումը» ներկայացված է որպես ռազմական հիմնական խնդիր։ Մինչ այդ՝ 1940 թվականի ամռանը Էրիխ Մարքսը իր Operation Draft East խորագիրը կրող ռազմական ուսումնասիրության մեջ հանգամանորեն ներկայացրել ու հիմնավորել էր խնդիրը[5]՝ ընդգծելով, որ Խորհրդային Միության եվրոպական մասին տիրելուց հետո (այդտեղ կենտրոնացած էր ԽՍՀՄ-ի արդյունաբերական պոտենցիալի, սննդի պաշարների արտադրության հսկայական մասը, նավթի շահագործվող հանքերի ավելի քան 85 տոկոսը)[4] գերմանացիները պետք է ամրապնդեն Արխանգելսկ-Նիժնի Նովգորոդ/Գորկի-Դոնի Ռոստով գիծը, որպեսզի կանխեն թշնամական ռմբակոծությունները։ Մարքսի հաշվարկներով՝ ռազմական ամբողջ գործողության իրագործումը՝ Մոսկվայի և հաջորդած տարածքների նվաճումով հանդերձ, պահանջելու էր իննից տասնյոթ շաբաթ և մինչև 1941-1942 թթ. ձմեռը պետք է հասցվեր ավարտի[5]։

,,Բարբարոսա,, պլանը
1941 թ. հունիսի 22. գերմանացիները հատում են ԽՍՀՄ-ի սահմանը
Գերմանական զորքերի տեղաշարժը 1941 թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին

A–A գծից արևելք պետք ընկնեին թուլացված ԽՍՀՄ-ի տարածքները[6], և գրավյալ տարածքներից այդտեղ պետք է արտաքսվեին ավելցուկ համարված բնակիչները։ Գերմանացիների տիրապետության տակ անցած հատվածում պետք է կազմավորվեին Մոսկովիա, Ուկրաինա և Կովկաս ռայխսկոմիսարիատները, ընդ որում՝ Ուկրաինայի արևելյան սահմանները պետք է ձգվեին ու հասնեին Վոլգա գետի ստորին հոսանքին՝ ներառելով Սարատովի ու Ստալինգրադ/Ցարիցինի գլխադասային շրջանները, Պովոլժիեն, իսկ Կովկաս ռայխսկոմիսարիատի կազմում պետք է ընդգրկվեին նաև Աստրախանի ամբողջ մարզը և Կալմիկիան։

А-А սահմանագիծը հատուկ նպատակադրումով էր ընտրված. հաշվի էր առնված, որ մեկ ռազմարշավով ֆիզիկապես հնարավոր չէ հսկայական աշխարհագրական չափեր ունեցող Խորհրդային Միությունը լիովին կործանել։ Նախատեսված էր այդ գծից արևելք ընկած խորհրդային արդյունաբերական կենտրոնները ոչնչացնել օդային (ավիացիոն) գրոհների միջոցով, և այդ նպատակով առանձնացվել էր ավիացիոն մի ամբողջ միավորում (գերմ.՝ Luftflotte)[4]:

Խնդիր էր դրված հետագայում վերջնականապես ջախջախել ԽՍՀՄ-ը և Ենիսեյ գետով սահմանակցել ճապոնական կայսրության հետ[7]՝ նորանվաճ տարածքներում ստեղծելով ևս երեք ռայխսկոմիսարիատ[8]՝

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Վերմախտին հաջողվել է նախատեսված սահմանագծին հասնել միայն Ստալինգրադում։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Boog, Horst (1996). Germany and the Second World War: The attack on the Soviet Union, p. 278. Oxford University Press Inc., New York.
  2. {{#tag:ref|This may in fact be its full name; German copies of Führerweisung Nr. 21 show this portion of the document as "(...) der algemeinen Linie Wolga–Archangelsk-A [unreadable word] (...)"
  3. Boog, p. 803.
  4. 4,0 4,1 4,2 Rich, Norman (1973). Hitler's War Aims: Ideology, the Nazi State, and the Course of Expansion, pp. 210-212. W. W. Norton & Company Inc., New York.
  5. 5,0 5,1 Kay, Alex J. (2006). Exploitation, Resettlement, Mass Murder: Political and Economic Planning for German Occupation Policy in the Soviet Union, 1940-1941", p. 31. Berghahn Books.
  6. [«Генштаб - Окупована Москва (ռուս.)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-02-ին։ Վերցված է 2020-09-04  Генштаб - Окупована Москва (ռուս.)]
  7. «План, який провалився (ռուս.)»։ Արխիվացված է օրիգինալից 28 вересень 2007-ին։ Վերցված է 18 квітень 2013 
  8. Operation Barbarossa (անգլ.)