Արշտա (ռշտա, էրիշտա, դդմաճ), ուտեստ։ Պատրաստում են անալի, պինդ խմորից։ Խմորը բարակացնում են ինչպես լավաշը և, մի քանի տակ ծալելով, դանակով երիզաձև կտրատում, ապա արևի տակ չորացնում, թոնրի կամ փռի մեջ բովում։ Համարվում է ձմեռվա համար պահածո սննդամթերք։ Օգտագործվում է զանազան կերակուրներ՝ փլավ, ապուր և այլն պատրաստելիս։ Հայերից բացի արշտա պատրաստում են նաև Արևելքի որոշ ժողովուրդներ։

Արշտա
Ենթատեսակլափշա
Հիմնականալյուր, ջուր և սեղանի աղ

Տնական յուրատեսակ լապշա[1], նրանից փլավ են պատրաստում, օգտագործում են ապուրների պատրաստման համար։ Հանդիպում է նաև ռշտա անունով[2]։ Անվանումն առաջացել է պարսկական ռեշտեից (պարս.՝ رشته), ինչը նշանակում էր «թելեր» կամ «շերտեր»։ Ի տարբերություն իրանական խոհանոցի լապշայի՝ հայկական լապշան կապելլինիի պես բարակ չէ։ Լապշան նմանատիպ բաղադրատոմսերով առկա է նաև շատ խոհանոցներում, իսկ նմանատիպ անվանումով լապշա կա թուրքական կեսմե, էրիշտե և ադրբեջանական (азерб. əriştə) էրիշտե խոհանոցում(թուրքերեն՝ kesme, erişte)[3], բայց ի տարբերություն վերջինների, խմորի պատրաստման ժամանակ կաթ չի օգտագործվում։

Կարող է պատրաստվել նաև արտադրական եղանակով[4]։ Արիշտան պատրաստվում է ալյուրով, ջրով, աղով, պետք է պատրաստել բավականին պինդ խմոր[5]։ Յուրաքանչյուր կտորը գրտնակել 1,5 մմ հաստությամբ՝ լավաշի նման, փաթաթել ռուլետաձև, որը հետո պետք է կտրտել բարակ շերտերով և չորացնել[6]։ Չորացրած արիշտան թեթևակի կարմրեցնում են չոր թավայի մեջ մինչև վարդագույն-ոսկեգույն երանգ ստանալը։ Առանց ձվի տարբերակն օգտագործվում է նաև որպես նպարային խոհանոցի ուտեստ[7]։ Արիշտայի համար դասական կերակրալցուկ է համարվում հալած յուղը, մածունն ու սխտորը[8]։

Գոյություն ունի արիշտայի երկու տարբեր տեսակներ՝ ճաշի և աղանդերի համար։ Քաղցր արիշտայից պատրաստում են հալվա[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Аришта-плов. Ингредиенты: свинина, рис, аришта». ЕдимДома.ру. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. «ehu.by». www.ehu.by (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. «Turkish Egg Noodle (Erişte)». Almost Turkish Recipes. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. ХАЧАТРЯН ВРУЙР МУШЕГОВИЧ, АРУСТАМОВА ЭММА ДАНИЛОВНА, МЕЛКУМЯН РОЗА МИХАЙЛОВНА, СТЕПАНЯН САМВЕЛ СТЕПАНОВИЧ, ТУТХАЛЯН СЕРГЕЙ СЕДРАКОВИЧ, ВАРТАНЯН ЗАВЕН ЛЕВОНОВИЧ. «Способ производства мучного изделия типа лапши "аришта». Патентный поиск, Поиск патентов и изобретений РФ и СССР. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. «Суп из лоби и аришты». Barev today. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. «Аришта». kulivedia. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. «Армянская постная кухня». Как готовить?. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. Элеонора Малхасян (2013 թ․ նոյեմբերի 14). «И суп с хвостом…». Im Yerevan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. «Аришта». Дадаеда.ру. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  Ընթերցե՛ք «արիշտա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 110