Լապշա
Լապշա, մակարոնային ուտելիք, որն իրենից ներկայացնում է խմորե նեղ, երկար շերտեր։ Ուտելիքի հայրենիքը հանդիսանում է Չինաստանը։ Պատրաստվում է ցորենի, բրնձի ալյուրի և ջրի խառնուրդից։ Որոշ տեսակներ կարող են պարունակել տարբեր հավելումներ, օրինակ՝ ձու կամ ձվի փոշի, այս դեպքում անվանում են ձվի լապշա։
![]() | |
Ենթատեսակ | հիմնական սննդամթերք և flour-based food? |
![]() |

Լապշա են անվանում նաև ընդհանուր առմամբ մակարոնային արտադրանքը, օրինակ վերմիշելը դա իտալական լապշան է, մակարոնը՝ խողովակավոր լապշան և այլն[1]
Լապշա բառի ծագումնաբանությունը պարզ չէ։ Ֆասմերի ստուգաբանական բառարանի համաձայն՝ լապշան ունի թուրքալազու ծագում[2]։ Պ. Չերնիխի պատմաստուգաբանական բառարանով ենթադրվում է, որ «լապշա» բառը առաջացել է ռուս.՝ «лакать» (լակել) բառից, այսինքն՝ շան պես լեզվով կում-կում լակել։ Մեկ այլ ենթադրություն էլ կա՝ լապշան խմորի բարակ շերտ է, որը մանրացված է ձեռքով։
Աշխարհի ամենահին լապշան չինականն է, թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակին։
Կենցաղում լապշան կարող է պատրաստվել տարբեր եղանակներով։ Ամենատարածված եղանակը հատուկ գործիքով, կամ ձեռքով խմորը բարակ նեղ շերտերի կտրատելն է։ Այլ եղանակով՝ խմորից կծիկ են պատրաստում և այն անընդհատ հարվածելով ալյուրոտ հատակին, ձգում։ Այս եղանակով է պատրաստվում լապշան լագման կերակրատեսակի համար։ Խմորը լապշայի վերածելու համար կան հատուկ գործիքներ։
Գործարանային արտադրության ժամանակ կիրառվում են լապշա կտրտող սարքեր, ճզմող սարքեր, չորացնող սարքեր, որոնք մթերքը չորացնում են մինչև 80—90 °C:
Լապշան պատրաստում են եռացրած ջրում կամ արգանակում եփելու միջոցով։
Լապշայի տեսակներից մեկը հանդիսանում է արագ պատրաստվող լապշան, որի դեպքում անհրաժեշտ չէ այն եփել։
Լապշան ազգային խոհանոցներում խմբագրել
Փոխաբերական իմաստներ խմբագրել
- Լապշա՝ հեռախոսի բաժանարար լարի ժարգոնային անվանում։
- Լապշա՝ պարզամիտ մարդ
- «Ականջներից լապշա կախել»՝ նշանակում է խաբել[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «вермишель, что это такое вермишель»։ www.classes.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-07-ին։ Վերցված է 2017-07-14
- ↑ Стр. 353
- ↑ Paul Friedrich Encyclopedia of World Cultures: Russia and Eurasia, China. — G.K. Hall, 1991. — 592 с. — ISBN 9780816118106
- ↑ «Эриште — азербайджанский суп из домашней лапши» (ru-RU)։ Urnisa։ 2015-03-10։ Վերցված է 2019-01-14
- ↑ Крылатые фразы — «Лапшу на уши вешать»
Գրականություն խմբագրել
- Лапша // Краткая энциклопедия домашнего хозяйства. Том 1. — М.: Большая советская энциклопедия, 1959. — С. 318—319. — 772 с.
- Лапша // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.