Արթուր Դմիտրես  (լատիշ․՝ Artūrs Dimiters, ապրիլի 27, 1915(1915-04-27), Վիտեբսկ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 1, 1986(1986-11-01), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և լատվիական թատրոնի և կինոյի դերասան։

Արթուր Դիմիտերս
Ծնվել էապրիլի 27, 1915(1915-04-27)
ԾննդավայրՎիտեբսկ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 1, 1986(1986-11-01) (71 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լատվիա և  ԽՍՀՄ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
IMDbID 0227296

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1915 թվականի ապրիլի 27–ին Վիտեբսկում, Լատվիայում անցել է դրամատիկ դերասանների դասընթացներ (1933 թ.): 1935-1945 թվականներին ընդհատումներով աշխատել է Վալմերյան թատրոնում (լատիշ․ Ziemeļlatvijas teātris): 1936-1937 թվականներին հանդես է եկել Լիեպաիսկյան թատրոնի բեմում։ 1940 թվականից աշխատել է Դաիլեսի (Ռիգա) թատրոնում (Ռայանսի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոն)։

Ստեղծագործական կարիերայի սկզբում նա բնահատուկ դերեր կատարող դերասան էր։ Նախընտրությունը տալիս էր այնպիսի դերերի, որտեղ կարելի էր բացահայտել մարդկային արարքների ներքին հակասությունների բնույթը։ Այնպիսի դերերից էին Մորտիմերը Շիլլերի «Մարիա Ստյուարտ» դրամայում, Ռոմեոն Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»–ում և Դուբրովսկին Ալեքսանդր Պուշկինի «Դուբրովսկի»–ում։

Հետագայում սկսում է խաղալ ցինիկների և չարագործների դերեր։ Մասնավորապես Ստիվ Օբլովսկին Լև Տոլստոյի «Աննա Կարենինա»–ում, Ֆելդկուրատ Կաց Յառուսլավ Գաշեկի «Շվեյկային»–ում և Ուիլյամ Սեսիլ Բրուկների «Անգլիայի թագուհի Էլիզաբեթը» պիեսում։

1950 թվականից եղել է Լատվիայի թատերական գործիչների միության անդամ։ Խորհրդային Լատվիայի վաստակավոր դերասան է (1955 թ.): Ստացել է Անդրեյ Պումպուրի (1981 թ.) և Էդուարդ Սմիլգիսի (1986 թ.) անվան ազգային թատերական մրցանակներ[1]։

Մահացել է Ռիգայում, թաղված է Ռաինիսի գերեզմանոցում։

Ընտանիք խմբագրել

  • Առաջին կինը եղել է նկարչուհի Ջեմմա Սկուլպը, իսկ երկրորդը՝ դերասանուհի Վիյա Արտմանեն։
  • Որդիներ։
    •   Յուրիս Դիմտրես (1947 թ.), լատվիացի նկարիչ, բեմադրիչ։
    •   Կասպար Դիմիտրես (1957 թ.), հայտնի լատվիացի երաժիշտ, հասարակական գործիչ։
  • Աղջիկը  Քրիստինե Դիմիտրես (1965 թ.), նկարիչ։

Պարգևներ խմբագրել

  • 1956 թ. Կարմիր Դրոշի Աշխատանքային շքանշան

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Latvijas Enciklopēdija.
  2. Генерал и маргаритки(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(англ.
  3. Kino.