Արթուր Խաչատրյան (հետախույզ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արթուր Արկադիի Խաչատրյան (հունիսի 27, 1968, Ծաղկաշեն, Մարտակերտի շրջան - ապրիլի 20, 1994, Մարտակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Արթուր Խաչատրյան
հունիսի 6, 1968(1968-06-06) - ապրիլի 20, 1994(1994-04-20) (25 տարեկան)
ԾննդավայրԾաղկաշեն (Մարտակերտի շրջան), Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՄարտակերտ, Թարթառի շրջան, Ադրբեջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1968 թվականի հունիսի 27-ին, Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղում։ Ավարտել է միջնակարգ գիշերօթիկ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ընդգրկվել է Արցախյան ազատագրական շարժման մեջ։

Վլադիմիր Ալեքսեյի Բալայանի ջոկատի կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի գյուղերի, Քելբաջարի, Ղուբաթլվի, Օմարի համար մղված մարտերին։ Հետախույզ էր, ճշգրտորեն կատարում էր բոլոր առաջադրանքները։

Զոհվել է 1994 թ. ապրիլի 20-ին, Մարտակերտի շրջակայքում։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է գյուղի գերեզմանատանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։