Բացել գլխավոր ցանկը

Վաղ տարիներԽմբագրել

Արթուր Ադսոնը (ծննդյան անունը՝ Կարլ Արթուր Ադսոն) ծնվել է 1889 թվականի հունվարի 22-ին (փետրվարի 3) Տարտուում: Հաճախել է Տարտուի, Սյանայի և Վիրուի դպրոցները: Դպրոցը ավարտելուց հետո 1907 թվականից 1910 թվականը Պսկովում սովորել է տեղագրագիտություն, այնուհետև աշխատել է տեղագրագետ: 1913 թվականին Տալլինում եղել է ծառայող և լրագրող: 1925—1926 թվականներին Տարտուի համալսարանում սովորել է գրականություն: 1913 թվականին նա ծանոթացել է իր ապագա կնոջ՝ բանաստեղծուհի Մարիե Ունդերի հետ, իսկ 1927 թվականին նրանք ամուսնացել են[4]:

Գրական գործունեությունԽմբագրել

1917 թվականին Արթուր Ադսոնը եղել է Սիուրուի գրական շարժման անդամ, որը մեծ ազդեցություն է ունեցել էստոնական գրականության վրա: Ավելի ուշ Ադսոնը դարձել է Տարապիտա գրական խմբակի ակտիվ անդամ: Բացի դա, Ադսոնը եղել է Հարավային Էստոնիայի վիրուական բարբառի ամենաանվանի բանաստեղծներից մեկը: Հանդես է եկել նաև որպես պահպանողական թատրոնի և գրականության քննադատ, նա մեծ ազդեցություն է ունեցել էստոնական գրականության վրա: Նա նաև ճանաչման է հասել որպես դրամատուրգ:

ՏարագրությունԽմբագրել

1944 թվականի սեպտեմբերին՝ մինչ խորհրդային զինվորների կողմից Էստոնիայի գրավումը, կնոջ հետ արտագաղթել է Շվեդիա: Այնտեղ նա գտել է դիվանապահի աշխատանք: Երկուսն էլ շարունակել են աշխատել գրական գործունեությամբ:

Ադսոնը մահացել է 1977 թվականի հունվարի 5-ին Ստոկհոլմում, 87 տարեկան հասակում: Կնոջ հետ միասին թաղվել են Ստոկհոլմի Սկուգսչյուրկոգորդենի գերեզմանոցում: 2016 թվականին նրանց աճյունները վերաթաղել են Տալլինի Ռախումյաե գերեզմանոցում[4]:

2017 թվականի տվյալներով Արթուր Ադսոնի և նրա կնոջ հեղինակային իրավունքների 62,5 % տոկոսը պատկանում է գերմանական դաշնային Բավարիա երկրամասին, իսկ մնացած 37,5 %-ը՝ Շվեդիայի էստոնական մշակութային ընկերությանը (էստ․՝ Eesti Kultuuri Koondis Rootsis)[4]:

Բանաստեղծությունների ժողովածուներԽմբագրել

  • «Henge palango» (1917)
  • «Vana laterna» (1919)
  • «Roosikrants» (1920)
  • «Kaduvik» (1927)
  • «Katai, kibuvits nink kivi» (1928)
  • «Pärlijõgi» (1931)
  • «Lehekülg ajaraamatust» (1937)
  • «Rahumäe kannel» (1973)

ՊիեսներԽմբագրել

  • Läheb mööda (1923)
  • Toomapäev (1928)
  • Neli Kuningat (1931)
  • Lauluisa ja Kirjaneitsi (1930)
  • Iluduskuninganna (1932)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119349167 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Don Rubin, Peter Nagy, Philippe Rouyer, World Encyclopedia of Contemporary Theatre: Europe, Taylor & Francis, 1995, ISBN 0-415-05928-3, p 248
  4. 4,0 4,1 4,2 Copyrights to works of Estonian poets Under, Adson in German hands