Արբատ ամրոց (արաբերեն «ռաբատ»՝ «ռազմական կետ» բառից), կառուցվել է 17-րդ դարում օսմանյան բանակի կողմից[2], գտնվում է Արբատի ցամաքալեզվակի ամենահարավային մասում[3]։ Նրա նպատակն է եղել պաշտպանել ցամաքալեզվակը և Ղրիմը ներխուժումներից[4]։ Այն ընդմիջումներով օգտագործվել է մինչև 1853-1856 թվականների Ղրիմի պատերազմը։

Արբատ ամրոց
Նկարագրություն
Տեսակամրոց, հնագիտական հուշարձան և մշակութային արժեք
Վարչական միավորԼենինյան շրջան
Երկիր Ուկրաինա[1] և  Ռուսաստան
Քարտեզ
Քարտեզ
 Arabat Fortress Վիքիպահեստում

Անվանում խմբագրել

Արբատ ամրոցի անունը գալիս է կամ արաբական «ռաբատ» -ից, որը նշանակում է «ռազմական կետ», կամ թյուրքական լեզվախմբի «ռաբադ» -ից, որը նշանակում է արվարձան[3] և հանդիսանում է Արբատի ցամաքալեզվակի անվանման աղբյուրը[5]։

Պատմություն խմբագրել

Նախապատմություն։ դասական հնություն խմբագրել

Կան տեղեկություններ այն ամրությունների մասին, որոնք այս վայրում կանգնած են եղել Բոսֆորի թագավորության ժամանակ (թագավորությունը գոյություն է ունեցել մ. թ. ա. 5 - րդ դարից մինչև մ. թ. 4-րդ դար)[6]։

Օսմանյան ամրոց խմբագրել

1475 թվականին թուրքական ներխուժումը Ղրիմ սգո ազդանշան էր այնտեղ գտնվող ջենովական գաղութների համար, ինչը հանգեցրել է թերակղզու ջենովական ամրոցների ոչնչացմանը[6]։ Թուրքերը կառուցել կամ վերակառուցել են ամրոցներ թերակղզու ռազմավարական կարևոր բոլոր կետերում, նրանց հիմնական ամրոցներն էին Օր-Կապին (Ղրիմի թաթարերեն՝ Or Qapu (Or)) Պերեկոպում, Արբատը, Ենի-Կալեն (Ղրիմի թաթարերեն՝ Yeñi Qale) Կերչի նեղուցում, Եվպատորիան և Թեոդոսիան[6]։

Ամրոցը հավանաբար կառուցվել է 17-րդ դարի երկրորդ կեսին թուրքական բանակի կողմից և առաջին անգամ պատկերվել է 1651 թվականին՝ Յակոբ ֆոն Զանդղարտի (գերմ.՝ Jacob von Sandrart) կազմած քարտեզի վրա[2]։ Այս քարտեզը հիմնված էր ֆրանսիացի ռազմական ինժեներ և քարտեզագիր Գիյոմ Լե Վասեր դե Բոպլանի (ֆր.՝ Guillaume Le Vasseur de Beauplan)՝ 1651 թվականի «Ուկրաինայի նկարագրությունը» գրքի հեղինակ, հավաքած նյութերի վրա[2]։

Ամրոցն ունեցել է համեմատաբար առաջադեմ ռազմական ձևավորում, ութանկյուն ձև՝ 3 մետր հաստությամբ քարե պատերով և շրջապատված էր հողե պատնեշով ու պաշտպանական ամբարտակով։ Այն բաղկացած էր հինգ աշտարակներից և երկու դարպասներից։ Հրակնատների մի քանի շարքեր նայում էին դեպի արևելք, հյուսիս և արևմուտք ու նախատեսված են եղել տարբեր տեսակի հրետանու համար։ Մինչդեռ ամրոցը դժվար էր նվաճել պատշաճ պաշտպանության պատճառով, նրա հեռավոր դիրքը Թուրքիայից նշանակում էր, որ կայազորը հաճախ թերհամալրված էր, ինչը թույլ է տվել ռուսական զորքերին շրջանցել այն 1737 թվականին և գրոհել 1771 թվականին[6]։

Ռուսական կայսրություն խմբագրել

Այն բանից հետո, երբ 1783 թվականին Ղրիմը դարձել է Ռուսաստանի մաս, ամրոցը լքվել է, բայց հետագայում վերափոխվել և օգտագործվել է ռուսների կողմից 1853-1856 թվականների Ղրիմի պատերազմի ժամանակ՝ Ղրիմի ափերը պաշտպանելու համար[4]։ Պատերազմից հետո ամրոցը կրկին լքվել է և նրա պարիսպներն օգտագործվել են մոտակա Արբատ փոքրիկ գյուղի բնակիչների կողմից՝ որպես քարի աղբյուր[4]։

Խորհրդային Միություն խմբագրել

Արբատի ցամաքալեզվակում կրկին կատաղի մարտեր են տեղի ունեցել 1920 թվականին Խորհրդային Կարմիր բանակի և Սպիտակ շարժման, և 1941-1944 թվականներին գերմանական բանակի միջև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[6]։

1968 թվականին այնտեղ նկարահանվել են խորհրդային հայտնի «Ծառայում էին երկու ընկեր» ֆիլմի որոշ տեսարաններ[3]։

Ուկրաինա խմբագրել

Google Earth-ի արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ամրոցը զինված ուժերի կողմից օկուպացվել է 2014 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի բռնակցումից հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2023.
  2. 2,0 2,1 2,2 Guillaume Le Vasseur de Beauplan (1660). Description d'Ukranie (French).{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 Arabat Foretress Արխիվացված 2014-03-23 Wayback Machine (in Russian)
  4. 4,0 4,1 4,2 Semenov, p.111
  5. Shutov, Introduction Արխիվացված 2013-02-04 Wayback Machine
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Shutov, Part 1 Արխիվացված 2013-02-04 Wayback Machine