Արբատի սլաք կամ Արբատի ցամաքալեզվակ (ուկրաիներեն՝ Арабатська стрілка, Ղրիմի թաթարերեն՝ Arabat beli, Արբատ բելի), նեղ և երկար ցամաքալեզվակ Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Խերսոնի մարզի տարածքում, որը կազմված է հիմնականում խեցիվոր նյութերից։ Ցամաքալեզվակը բաժանում է Սիվաշ ծովածոցը Ազովի ծովից։ Երկարությունը ավելին քան 100 կմ, լայնությունը 270 մ-ից մինչև 8 կմ։

Արբատի սլաք
ուկրաիներեն՝ Арабатська стрілка,
Ղրիմի թաթարերեն՝ Arabat beli

Ողողող ջրեր Ազովի ծով, Սիվաշ
Երկիր Ուկրաինա Ուկրաինա
Ռուսաստան Ռուսաստան
Վարչատարածքային բաժանում Ղրիմ Ղրիմի Ինքնավար Հանրապետություն
Խերսոնի մարզ Խերսոնի մարզ
Ծանոթագրություն
Արբատի սլաք կամ Արբատի ցամաքալեզվակ, նեղ և երկար ցամաքալեզվակ Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Խերսոնի մարզի տարածքում, որը կազմված է հիմնականում խեցիվոր նյութերից։

Արբատի ցամաքալեզվակի հարավային մասը
Արբատի բերդից արված լուսանկարում։
Արբատի սլաք (Ուկրաինա)##
Արբատի սլաք (Ուկրաինա)
Արբատի սլաք (Ղրիմ)##
Արբատի սլաք (Ղրիմ)

Հյուսիսում Արբատի սլաքը բաժանվում է մայրցամաքից նեղ Գենիչեսկի նեղուցով։ Գենիչեսկի նեղուցով Սիվաշ ծովածոցը միանում է Ազովի ծովին։

Վարչական առումով բաժանված է Ղրիմի Ինքնավար Հանրապետության (հարավային մաս) և Խերսոնի մարզի (հյուսիսային մաս) միջև։ Ցամաքալեզվակի տարածքում են գտնվում հետևյալ բնակավայրերը՝ Գենիչեսկայա Գորկա, Պրիոզյորնոե, Սչասլիվցեվո և Ստրելկովոե գյուղերը։

Արբատի սլաքը հանդիսանում է հանգստի վայր։ Ջրի ջերմաստիճանը Ազովի ծովի ծանծաղուտներում ամռանը հասնում է +29 °C, իսկ օդը հարուստ է բրոմի և յոդի իոններով։

Արբատի սլաքի հյուսիսային, ավելի բարձրադիր և լայն մասում գոյություն ունեն Չեկրակսկոե և Գենիչեսկոե լճերը, վերջինում արտադրվում է աղ։

Արբատի սլաքի հիմքի մոտ գտնվող ծովածոցը անվանվում է Արբատյան։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արբատի սլաք» հոդվածին։