Ռաբադ (արաբ․՝ ربض‎‎ - արվարձան), արհեստավորաառևտրական արվարձան Միջին Ասիայի և Իրանի քաղաքներում, VII—VIII դարերում։ Կից էր շահաստանին։ IX—X դարերում ռաբադը դարձել է արևելյան ֆեոդալական քաղաքի քաղաքական և տնտեսական կյանքի կենտրոն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։