Արա Հայթայան
հայ արվեստագետ, նկարիչ
Արա Պողոսի Հայթայան (1965, դեկտեմբերի 16, Երևան), հայ նկարիչ, արվեստաբան։
Արա Հայթայան | |
---|---|
Ի ծնե | Արա Պողոսի Հայթայան |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1965 (58 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Մասնագիտություն | արվեստագետ և նկարիչ |
Ակտիվ շրջան | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Պողոս Հայթայան |
Ara Haytayan Վիքիպահեստում |
Արվեստաբան Պողոս Հայթայանի որդին է։
Կենսագրություն
խմբագրել1992 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան։ 1992 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Արա Հայթայանի գլխավոր ստեղծագործական դոգմաներից է իռացիոնալությունը։ Նա իրական աշխարհն ընկալում է որպես իռացիոնալ և համապատասխան դեպքերում կարող է օգտագործել ճարտարապետական գիծն ամբողջ երկնքի ուղղագծով և ուղղորդել կարմիր նյութականությունն ու պատկերաստեղծումը։ Համաձայն նկարչի գաղափարախոսության՝ գույնը չպետք է ազդի դիտորդի հոգեկան վիճակի վրա. նա նպատակասլաց հավասարակշռում է գունային շղթան կոմպոզիցիայում[1]։
Ցուցահանդեսներ
խմբագրելԽմբակային ցուցահանդեսներ
խմբագրել- 2003 թ. «Էվեր արտ» պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա
- 2004 թ. Խաչմերուկ խմբի 2րդ ցուցադրություն «Առաջին հարկ» պատկերասրահ, Հայաստան
- 2005 թ. «Արվեստը Սեպտեմբերին» Մկրտչյան պատկերասրահ, Հայաստան
- 2008 թ. «Հետհայացք դեպի անցյալի հորերը» հայկական աբստրակցիոնիզմի երեք սերունդ, ՄՕՄԱ, Երևան
- 2009 թ. «Հայաստանի ժամանակակից արվեստ» նվիրված Արշիլ Գորկու հիշատակին Մինասի թանգարանում, Ջաջուռ, Հայաստան
- 2009 թ. Գծային արվեստ Գինզա 1 Քրոմ պատկերասրահ, Գենտ, Բելգիա
- 2009 թ. Նորարար փորձառական արվեստի կենտրոն, հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցադրում, Հայաստան
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրել- 2000 թ. Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, Հայաստան
- 2001 թ. ԱՄՆ դեսպանատուն, Հայաստան
- 2001 թ. «Առաջին հարկ» պատկերասրահ, Հայաստան
- 2002 թ. «Իվարտ» պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա
- 2006 թ. «Արվեստի կենտրոն» պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա
- 2007 թ. «Լեո 52» պատկերասրահ, Երևան, Հայաստան
- 2008 թ. Նորարար փորձառական արվեստի կենտրոն, Գծի քերականություն, Հայաստան
- 2008 թ. «Գինզա 1 Քրոմ» պատկերասրահ, Տոկիո
- 2009 թ. ԱՄՆ դեսպանատուն, Հայաստան
- 2013 թ. Դալան պատկերասրահ, Հայաստան[2]
- 2014 թ. «Ոսկե դար» պատկերասրահ, «Հայ-ճապոնական ժամանակակից արվեստ»[3]
Մեջբերումներ Արա Հայթայանից
խմբագրելՍիրում եմ խզբզել։ Ինձ համար մարդկային ցանկացած խզբզոց մեծ կենդանություն ունի, մասնավորապես, մանկական խզբզանքը[4]։ |
Արտաքին հղումներ
խմբագրել- Արա Հայթայան Արխիվացված 2014-07-22 Wayback Machine