Մեղրաձորի ոսկու հանքավայր
Մեղրաձորի ոսկու հանքավայր, հանքավայր Հայաստանի Կոտայքի մարզում, Մարմարիկ գետի միջին ավազանում, արդյունաբերական պաշարները հիմնականում գետի ձախ ափին են։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են ստորին պալեոզոյան թերթաքարեր և միջին էոցենի հրաբխանստվածքային առաջացումներ։ Հայտնաբերված շուրջ 30 քվարց-ոսկեհանքային երակներն ու երակային գոտիներն ունեն հյուսիսարևելյան տարածում։ Հանքանյութը կազմված է հիմնականում պիրիտ, խալկոպիրիտ, սֆալերիտ, գալենիտ, թելուրիդներ միներալներից, բնածին ոսկուց, արծաթից և մի շարք սուլֆիդներից։ Հանքանյութի պաշարները մոտ 600 հզ․ տ են (ոսկու միջին պարունակությունը՝ 13 գ/տ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |