Արարատ Գյուլբանգյան

հայ արձակագիր

Արարատ Սմբատի Գյուլբանգյան (փետրվարի 4, 1961(1961-02-04), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ։

Արարատ Գյուլբանգյան
Ծնվել էփետրվարի 4, 1961(1961-02-04) (63 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎՊՀ (1987)
Ուշագրավ աշխատանքներ«Կենսատարածք», «Պատերազմի քմահաճույքները», «301 գրամ»
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1961 թվականի փետրվարի 4-ին Կիրովական քաղաքում զինվորականի ընտանիքում։ 1968-1978 թվականներին սովորել է Կիրովականի՝ Րաֆֆու անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում։ 1978-1979 թվականներին սովորել է Կիրովականի թիվ 6 պոլիտեխնիկական ուսումնարանում՝ փականագործի մասնագիտությամբ։ 1979-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում (Կիևում և Դնեպրոպետրովսկում)։ 1982-1983 թվականներին աշխատել է Կիրովականի քիմիական կոմբինատում։ 1983-1987 թվականներին սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի[1] «Հայոց լեզու և գրականություն» բաժնում։

1995-2005 թվականներին աշխատել է Ազգային ռադիոյի Վանաձորի մասնաճյուղի «Հյուսիսային ալիք» ռադիոկայանի խմբագրությունում՝ որպես հաղորդաշարերի խմբագիր։

1995 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։

1996-1997 թվականներին հրատարակել է «Բժշկություն Ձեզ համար»[2][3] ամսաթերթը։

2002 թվականին դարձել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։

2002 թվականին հիմնադրել է «Հրաշամանուկ»[4] մանկապատանեկան պարբերաթերթը՝ լինելով վերջինիս գլխավոր խմբագիրը։

Գրական գործունեություն խմբագրել

 
«Հրաշամանուկ» մանկապատանեկան պարբերաթերթը, «Կենսատարածք» և «Պատերազմի քմահաճույքները» գրքերը

Առաջին անգամ գրական մամուլում տպագրվել է 1989 թվականին. «Գարուն» ամսագրի թիվ 8 համարում տպագրվել են հեղինակի երկու պատմվածքները՝ «Վկայություն» և «Բարության սենյակ»։ Ընդ որում՝ ստեղծագործությունները տպագրման է ներկայացրել «Գարուն» ամսագրի արձակի բաժնի պատասխանատու Վազգեն Զավենի Սարգսյանը։

Տպագրվել է «Գարուն», «Գրական թերթ», «Նարցիս»[5][6], «Նորք», «Երկունք», «Գրանիշ»[7][8] «Անդին»[9] գրական մամուլում։

Հեղինակի ստեղծագործություններից մեկը՝ «Կարկանդակներ վարչապետի համար»[10] վերտառությամբ, 1998 թվականին տպագրվել է «Առավոտ» օրաթերթում։

1999-2001 թվականներին հիմնադրել և տպագրել է «ROCK ակումբ» երիտասարդական-երաժշտական պարբերաթերթը, որը հայկական մամուլի մեջ առաջինն էր իր բնույթով։

1999-2001 թվականների ընթացքում բազմիցս կազմակերպել է համահայկական ռոք փառատոններ՝ համագործակցելով ժամանակի հանրահայտ ռոք խմբերի հետ, այդ թվում՝ «Լավ Էլի», «Բամբիռ», «Սարդ», «Delis» և այլն։

2001-2002 թվականներին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հովանավորությամբ արձակագիր Արարատ Գյուլբանգյանը և բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը հիմնադրեցին «Հայրենիք և եկեղեցի» ամսաթերթը։

Արարատ Գյուլբանգյանի հոդվածներից մեկը՝ «Մեր հոգսերի ձմեռը» վերնագրով, տպագրվել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պաշտոնական կայքէջում[11]։

«Ես՝ յուրաքանչյուրս» գրքում բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը գրախոսական է գրել Արարատ Գյուլբանգյանի «301 գրամ» գրքի մասին[12]։

2010 թվականին «301 գրամ» պատմվածքը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում[13]։

Հրատարակված գրքեր խմբագրել

  • 1994 թվականին տպագրվել է հեղինակի առաջին գիրքը՝ «Կենսատարածք» վերնագրով։
  • 2004 թվականին տպագրվել է երկրորդ գիրքը, որը կոչվում է «Պատերազմի քմահաճույքները»[14][15]։
  • 2011 թվականին տպագրվել է երրորդ գիրքը՝ «301 գրամ»[13] վերնագրով։

Պարգևներ խմբագրել

2011 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել