Արամ Բալյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Արտեմի Բալյան (մայիսի 5, 1918(1918-05-05), Բռնակոթ, Զանգեզուրի գավառ - դեկտեմբերի 3, 1999(1999-12-03), Երևան, Հայաստան), հայ մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1976):

Արամ Բալյան
Ծնվել էմայիսի 5, 1918(1918-05-05)
ԾննդավայրԲռնակոթ, Զանգեզուրի գավառ
Մահացել էդեկտեմբերի 3, 1999(1999-12-03) (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր (1972)
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան, Գրական Ադրբեջան և Հայկական պետական մանկավարժական համալսարան

Կենսագրություն

խմբագրել

Արամ Արտեմի Բալյանը ծնվել է 1918 թվականի մայիսի 5-ին, Սիսիանի Բռնակոթ գյուղում։ Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ Որպես ուսուցիչ է աշխատել Նախիջևանի Շահբուզի շրջանի Բիչանագ գյուղում, ապա տեղափոխվել է Բռնակոթ գյուղի դպրոց։ 1940 թվականին զորակոչվել է բանակ Վինիցիայի մարզ, ապա՝ Բեսարաբիա, ծառայել 216-րդ հրաձգային դիվիզիայում։ 1941 թվականին հունիսի 23-ից մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Գերմանա-խորհրդային ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) Հարավարևմտյան ենթաճակատում և Հյուսիսային Կովկասում՝ 216-րդ հրաձգային դիվիզիայում։ Երկու անգամ վիրավորվել է։ Ազատվել է ծառայությունից և վերադարձել հայրենի գյուղ, դպրոցում դասավանդել հայոց լեզու և գրականություն։ Հետագայում տեղափոխվել է Բաքու, 1947-1960 թվականներին ընդհանուր մանկավարժություն, բարոյագիտություն, տրամաբանություն, հոգեբանություն է դասավանդել Բաքվի մանկավարժական ինստիտուտում։ Եղել է հայերեն լույս տեսնող «Կոմունիստ» թերթի բաժնի վարիչ, «Գրական Ադրբեջան» ամսագրի պատասխանատու քարտուղար։ 1962 թվականին տեղափոխվել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ։ 1972 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1976-1986 թվականներին և 1989-1994 թվականներին եղել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ընդհանուր մանկավարժության ամբիոնի վարիչ[1]։ Իր անձնական մեծահարուստ ու արժեքավոր գրադարանը նվիրել է իր ծննդավայրի ուսումնական հաստատությանը։

Աշխատանքները նվիրված են մանկավարժության հարցերին։ Համահեղինակ է «Մանկավարժական էթիկա» (2000) ուսումնական ձեռնարկի։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է մարտական և Աբովյանի, Կրուպսկայայի անվան մեդալներով։

  • Ապրել եվ գործել խղճի թելադրանքով։ Բալյան Արամ Արտեմի, Երևան, «Հայաստան», 1968։
  • Ծրագրեր մանկավարժական ինստիտուտների։ Երևան։ Ա. հ., 1968[2]:
  • Ա. Վ. Լունաչարսկին երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակության մասին։ Բալյան Արամ Արտեմի, ՀԽՍՀ բարձրագույն և միջին մասնագիտական կրթության նախարարություն, Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1970:
  • Առաջին կուրսեցու ուղեցույց։ Բալյան Արամ Արտեմի, ՀԽՍՀ Լուսավորության մինիստրություն, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1973:
  • Դաստիարակության հոգեբանական հիմունքները։ Բալյան Արամ Արտեմի, ՀԽՍՀ Մանկավարժական ընկերություն, Երևան, «Լույս», 1973[3]։
  • Դաստիարակության էսթետիկան։ Լիխաչև Բ. Տ, Բալյան Արամ Արտեմի, Բալասանյան Գրիգոր Գրիգորի, Երևան, «Լույս», 1973։
  • Դիրեկտորների որակավորման բարձրացման ֆակուլտետի ունկնդիրներին հանձնարարվող ռեֆերատների թեմաները։ Բալյան Արամ Արտեմի, ՀԽՍՀ Լուսավորության մինիստրություն, Երևան, Ա. հ., 1975:
  • Ազգային դպրոցի ստեղծման ճանապարհին։ Հովասափյան Գեղամ Ավետիսի, Բալյան Արամ Արտեմի, Երևան, ՀԽՍՀ Լուսավորության մինիստրություն, 1975։
  • Դպրոցականի համոզմունքների ձևավորումը։ Բալյան Արամ Արտեմի, ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Ա. հ., 1978:
  • Դպրոցականների գեղագիտական դաստիարակությունը։ Ուսուցիչների և ծնողների համար։ Բալյան Արամ Արտեմի, Սեղբոսյան Լ. Գ., Երևան, «Լույս», 1979։
  • Էսթետիկական դաստիարակության տեսություն։ (Ուսումնաօժանդակ ձեռնարկ)։ Պրակ 1, Բալյան Արամ Արտեմի, Ամիրջանյան Յուրի Ավշարի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ, 1980։
  • Աշակերտների ճանաչողական պահանջմունքները և դրանց ձևավորման ուղիները։ Բալյան Արամ Արտեմի, Մանկավարժական ընկերություն ՀԽՍՀ, Երևան, «Լույս», 1982։
  • Զրույցներ սկսնակ ուսուցչի հետ։ Ամիրջանյան Յու. Ա, Բալյան Արամ Արտեմի, Դալլաքյան Ռ. Հ, Չալիկյան Է. Պ., Երևան, «Լույս», 1983[4]։
  • Ազգային համակրթական դպրոցի ստեղծման ճանապարհին։ Հովասափյան Գեղամ Ավետիսի, Բալյան Արամ Արտեմի, Պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1984[5]:
  • Ժողովրդական կրթության պրոբլեմները հայ մանկավարժական մտքի պատմության մեջ։ Երևան։ Ա. հ, 1986[6]։
  • Մանկավարժության պատմության դասավանդումն ակտիվացնելու մի քանի ուղիներ։ (Մեթոդական ցուցումներ), խմբ.՝ Ա. Ա. Բալյան, Կազմ.՝ Ա. Հ. Իգնատյան, Երևան, ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, մինիստրության հանրապետական ուսումնամեթոդական կաբինետ, 1986։
  • Դպրոցականների ինքնադաստիարակությունը և նրա խթանման միջոցները։ Բորյան Ստեփան Գրիգորի, Բալյան Արամ Արտեմի, Իգնատյան Ա. Հ., Երևան, «Լույս», 1987[7]։
  • Խնդիր-առաջադրանքներ մանկավարժությունից։ Ա. Ա. Բալյան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1989։
  • Մանկավարժական տեխնիկա։ Ա. Ա. Բալյան, Երևան, «Լույս», 1990։
  • Ազգային դպրոցի ստեղծման ճանապարհին։ Հովասափյան Գեղամ Ավետիսի, Բալյան Արամ Արտեմի, Երևան, ՀԲՀ հրատարակչություն, 1994։
  • Ազգային դպրոցի ստեղծման ճանապարհին։ Հովասափյան Գեղամ Ավետիսի, Բալյա Արամ Արտեմի, Երևան, ՀԲՀ, 1995։
  • Ազգային դպրոցի ստեղծման ճանապարհին։ Հովասափյան Գեղամ Ավետիս, Բալյան Արամ Արտեմի, Երրորդ վերամշակված հրատարակություն, Երևան, Հայբացհամ, 1996։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 197։
  2. Բալյան, Արամ Արտեմի; ՀՍՍՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն; Երևանի Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ Խ. Աբովյանի անվան, eds. (1968). Ծրագրեր մանկավարժական ինստիտուտների։ Պետ. քննություններ։ Մանկավարժ. տես. դասընթացից. Երևան: Ա. հ.
  3. Բալյան, Արամ Արտեմի (1973). Դաստիարակության հոգեբանական հիմունքները. ՀՍՍՀ Մանկավարժական ընկերություն. Երևան: Լույս.
  4. Ամիրջանյան, Յու Ա; Բալյան, Արամ Արտեմի; Դալլաքյան, Ռ Հ (1983). Չալիկյան, Է Պ (ed.). Զրույցներ սկսնակ ուսուցչի հետ. Երևան: Լույս.
  5. Mousseron, Pierre (2018 թ․ դեկտեմբերի 13). «Les usages relatifs au vin: nunc est bibendum». DESC - Direito, Economia e Sociedade Contemporânea. 1 (1): 176–189. doi:10.33389/desc.v1n1.2018.p176-189. ISSN 2596-0318.
  6. Բալյան, Արամ Արտեմի; Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, eds. (1986). Ժողովրդական կրթության պրոբլեմները հայ մանկավարժական մտքի պատմության մեջ=: Проблемы народного образования в истории армянской педагогической мысли: Գիտ. աշխ. միջբուհական թեմ. ժող. (Մանկավարժություն). Երևան: Ա. հ.
  7. Բորյան, Ստեփան Գրիգորի; Բալյան, Արամ Արտեմի; Իգնատյան, Ա Հ (1987). Դպրոցականների ինքնադաստիարակությունը և նրա խթանման միջոցները. Երևան: Լույս.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Բալյան» հոդվածին։