Էմիլ Գազազ
Էմիլ Գազազ (իսկական անունը՝ Էմանուել Գազազյան, հունվարի 14, 1953, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի նկարիչ, քանդակագործ։
Էմիլ Գազազ | |
---|---|
Ի ծնե | Էմանուել Գազազյան |
Ծնվել է | հունվարի 14, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1972) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1979) |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Ուսում
խմբագրել1965-1972 թվականներին ուսանել է Մերկուրովի անվան արվեստի դպրոցում, 1968-1972 թվականներին՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում ապա մինչև 1979 թվականը՝ Երևանի պետական գեղարվեստի ինստիտուտում։ 1980 թվականին Էմիլը տեղափոխվել է Լոս Անջելես, Կալիֆոռնիա, որտեղ էլ ապրում և ստեղծագործում է մինչ այժմ[1]։
Ստեղծագործական կյանքը
խմբագրել1968 թվականից մասնակցել է միջազգային ցուցահանդեսների և արտէքսպոների։
Ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի մի շարք մասնավոր հավաքածուներում, արվեստի սրահներում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Գյումրիի ճարտարապետության և քաղաքաշինության թանգարանում։
- 2004 և 2007 թվականներին Ֆլորենցիայում տեղի ունեցող միջազգային բիենալեում Էմիլ Գազազն արժանացել է «Մեդիչի» ամենաբարձր մրցանակին քանդակագործության բնագավառում։
- 2005 թվականից ցուցադրվում է Երևանի Արամե պատկերասրահում, արժանանալով մասնագետների բարձր գնահատանքին։
Ստեղծագործություններ
խմբագրելԳազազի կերտած անիրական, ֆանտաստիկ կերպարները ստեղծում են յուրօրինակ, հեքիաթային աշխարհ։
- «Վայրի սեր»
- «Սուրբ Պեդրոյի սեղանը»
- «Մեդիչի»
- «Ոսկե գայլ»
- «Հարսանիք»
- «Տիկնիկների տուն»
- «Կապույտ կապիկ»
- «Հովնան»
- «Սալարո ձուկը»[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Էմիլ Գազազ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.