Վաղարշակ Էլիբեկյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Էլիբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վաղարշակ Հարությունի Էլիբեկյան (օգոստոսի 10, 1910(1910-08-10), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 5, 1994(1994-05-05), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1968

Վաղարշակ Էլիբեկյան
Ծնվել էօգոստոսի 10, 1910(1910-08-10)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 5, 1994(1994-05-05) (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտություննկարիչ
ԶավակներՀենրի Էլիբեկյան և Ռոբերտ Էլիբեկյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրի և ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանների հայրն է։

Կենսագրություն խմբագրել

1925-1927 թվականներին սովորել է Թբիլիսիի Հայարտան գեղարվեստի ստուդիայում, կից՝ նկարիչ Գրիգոր Շարբաբչյանի ղեկավարած գեղարվեստի դպրոցը։ 1936-1956 թվականներին աշխատել է Թբիլիսիի պատանի հանդիսատեսի և դրամատիկական հայկական թատրոններում, եղել է Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոնի տնօրեն, միաժամանակ նաև գեղարվեստական խորհրդի նախագահ և բեմադրող-նկարիչ։

1974 թվականից հանրապետական նշանակության պատվավոր թոշակառու, Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ։ 1970 թվականին տեղափոխվել է Երևան[1]։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Էլիբեկյանի ստեղծագործության թեման հին Թիֆլիսն է («Թատերական Թբիլիսի», 1976 թվական, «Հավլաբարի հրապարակը», 1978 թվական )։ Էլիբեկյանը կտավները գործածել է իբրև բեմադրավայր, թիֆլիսյան կյանքն ասես բեմականացված է, հին քաղաքի մթնոլորտն արտահայտված է շարժուձևերի, կեցվածքի, դիմախաղի մեջ։ Այս բազմասյուժե ներկայացման գունայնության միջավայրում կենսախինդ պատկերված է առօրյան՝ քաղաքի մարդկանց՝ կինտոների ու դուքանչիների, զուռնաչիների ու հարսանքավորների մասնակցությամբ։ Էլիբեկյանը մնայուն է պահում նաև հին Թիֆլիսի ճարտարապետական նկարագիրը՝ նեղ ու ծուռ փողոցների, կղմինդրե շենքերի զարդանախշ պատերի, ճաղաշար պատշգամբների, զիգզագաձև քիվերի ու աստիճանավանդակների պատկերներով[2]։

Ձևավորել է ներկայացումներ (Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», 1939 թվական, Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոն)։

Տպագրել է «Ձոներգ հին Թբիլիսիին» ալբոմը («Խելովնեբա», Վրաստան, «Սովետական գրող», Հայաստան)։ 1991 թվականին լույս է տեսել «Վաղարշակ Էլիբեկյան» ալբոմը («Կերպարվեստ», Մոսկվա)։

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Վրաստանի ազգային պատկերասրահում (Թբիլիսի), Մոսկվայի և Բաքվի պատկերասրահներում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1976), Թբիլիսիում (1977), Լոնդոնում (1985), Լոս Անջելեսում (1986

Մեջբերումներ Վաղարշակ Էլիբեկյանի մասին խմբագրել

«Էլիբեկյանի նկարները հիշողություններ են։ Դրանցում հաստատվում են քաղաքի կենսասիրությունն ու կենսուրախությունը, միայն իրեն բնորոշ տոնականությունը»։
Ռուբեն Զարյան,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[3]

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Էլիբեկյան ընտանիքի գեղանկարչական էսթետիկան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  3. «Մեր սերունդն անցել է շատ դժվարությունների միջով, իսկ դժվարությունները ստեղծագործողի համար ավելի հետաքրքիր մթնոլորտ են ստեղծում»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 36