Գևորգ Եղիազարյան
հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Եղիազարյան (այլ կիրառումներ)
Գևորգ Մյասնիկի Եղիազարյան (հուլիսի 21, 1963, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Գևորգ Եղիազարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 21, 1963 (57 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1983) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1991) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ամուսին | Ալվարդ Ջիվանյան |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1963 թվականի հուլիսի 21-ին, Լենինական (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի) քաղաքում:
1983 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1991 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը[1]։
1994 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 2005 թվականին հիմնադրել է «Սալազարդ» խեցեգործական փորձարարական արվեստանոցը։ 2005 թվականին արժանացել է Վահան Թեքեյանի անվան մրցանակի:
Անձնական կյանքԽմբագրել
Ամուսնացել է 1989 թվականի հուլիսի 21-ին: Ունի երկու երեխա: Կինը՝ Ալվարդ Ջիվանյանը, թարգմանչուհի է:
ՍտեղծագործություններԽմբագրել
Եղիազարյանի գեղանկարներին բնորոշ են գունային նուրբ և ռիթմիկ զուգորդումները, երաժշտականությունը՝ արտահայտված խորհրդանշական և պայմանական միջոցներով։
Անհատական ցուցահանդեսներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005