Բաբկեն Քոլոզյան

հայ նկարիչ

Բաբկեն Ադամի Քոլոզյան (փետրվարի 21, 1909(1909-02-21), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 30, 1994(1994-08-30), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961

Բաբկեն Քոլոզյան
Ի ծնեԲաբկեն Ադամի Քոլոզյան
Ծնվել է1909, փետրվարի 21
ԾննդավայրԵրևան
Վախճանվել է1994, օգոստոսի 30
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և մանկավարժ
ԱշակերտներQ113856923?
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ,
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
ԶավակներԱրմեն Քոլոզյան
Բաբկեն Քոլոզյան Վիքիդարանում

Նկարիչ, խեցեգործ Արմեն Քոլոզյանի հայրն է։

ԿենսագրությունԽմբագրել

Բաբկեն Քոլոզյանը ծնվել է 1909 թվականին Երևանում։ 1927 թվականին ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը (դասատուներ` Ստեփան Աղաջանյան, Սեդրակ Առաքելյան, 1938 թվականին՝ Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (դասատուներ` Վ. Օրեշնիկով, Ա. Օսմյորկին)։ Ստեղծագործելուն զուգահեռ շուրջ քասասուն տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, 1929-1932 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում,1938-1945 թվականներին` Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1945-1975 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում 1953-1973 թվականներին` ամբիոնի վարիչ[1]։

Բաբկեն Քոլոզյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում, Արվեստի ու գրականության թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործական ուղիԽմբագրել

Ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ։

  • «Վաղ գարուն», 1946, Հայաստանի ազգային պատկերասրահ
  • «Խորանաշատ», 1962
  • «Սաղմոսավանք», 1974
  • «Կարմիր սար», 1977
  • «Մրգեր և տաքդեղ», 1961
  • «Վարդագույն նատյուրմորտ», 1968
  • «Մտազբաղ աղջիկը», 1965
  • «Գայանե Քոլոզյան», 1968
  • «Պաշարված ամրոց», 1981

Անհատական ցուցահանդեսներԽմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1948, 1959, 1966)։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 

Արտաքին աղբյուրներԽմբագրել