Արահոծ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Մտնում է Ծիծեռնավանք համայնքի մեջ։ Գյուղը տեղակայաած է Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Աղահեճք գավառում[2]։

Գյուղ
Արահոծ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Ծիծեռնավանք
Բնակչություն6 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Պատմություն խմբագրել

Արահոծը Սյունիքի հնագույն բնակավայրերից է։ Գյուղի պատմական անվանման մասին տարբեր տեսակետներ են ի հայտ եկել։ Սերո Խանզադյանը բնակավայրի նախանվանում է համարվում Ստեփան Օրբելյանի ներկայացրած Մախուլն գյուղը։ Խորհրդային տարիներին նա, լինելով Մալիբեյլի գյուղում, գտել է մի կոտրած խաչքար, որի վրա փորագրված էր Սյունիքի Տարսայիճ մեծ իշխանի անունը, իսկ դպրոցական զանգի վրա կարդացել էր պղնձագործ Հովհան վարպետի անունը, որը զանգը ձուլել էր 1328 թվականին։ Գյուղի քրդերից մեկի տանը վիշապագորգի վրա ընթերցել էր «ԱՍԱՏՈՒՐ ԱՂԻՆ Ի ՎԱԵԼՈՒՄ, ՌԾԳ — 1604»[2]:

Մալիբեկլուի թաղամասերից մեկը, որը նախախորհրդային շրջանում Արըգլար անունով առանձին բնակավայրի կարգավիձակ ուներ, Ս. Կարապետյանը վերապահումով հավանական է համարում, որ դա Ստ. Օրբելյանի հիշատակած Արքո գյուղն է։

Ա. Ղարագյոզյանն էլ գտնում է, որ դա պատմական Կատոհորինքն է, իսկ Ա. Հակոբյանն էլ դա նույնացնում է Արահոծ բնակավայրի հետ։

18–րդ դարի երկրորդ կեսին և 19–րդ դարի սկզբներին Ղարաբաղի խաների և քրդական ցեղերի ճնշման տակ տարածաշրջանի բնակավայրերը հայաթափվել են[2]

19–րդ դարի սկզբներին Արահոծում հաստատվել էին քուրդ խաշնարած մի քանի ընտանիքներ։ Հայկական գյուղը նրանք անվանեցին Մալիբեկլու։ Մի քանի տասնամյակի ընթացքում գյուղում հաստատված եկվորները կործանել էին հայկական պատմամշակութային հուշարձանները[2]

1921 թվականին Մոսկվայի կենտրոնական բոլշևիկյան իշխանության որոշմամբ այս տարածքները բռնակցվեցին Ադրբեջանին։ Մալիբեկլուն 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Լաչինի շրջանի կազմում։

1992 թվականին Լաչինի հումանիտար միջանցքի բացումից հետո ԱՀ Պաշտպանության բանակի հարվածների տակ Մալիբեկլուն ևս ազատագրվեց[2]

1994 թվականին այստեղ հաստատվեցին ՀՀ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից և Նոր Հաճն քաղաքից մի քանի ընտանիքներ։ Բնակավայրը վերստացավ Արահոծ անունը[2]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Արահոծ գյուղում բնակվում է 6 մարդ, կար 2 տնտեսություն[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջ 655.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 352.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)