Օրկեր (անգլ.՝ Orcs), արդի ֆենտեզի ժանրի ստեղծագործություններում և Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների հեքիաթների էակներ։ Օրկերը ունեն նմանություն գոբլինների հետ և ընդգրկված են ստանդարտ ֆենտեզի էակների տեսակների մեջ։

Օրկը Բազիլե Ջամբատիստայի մոտ խմբագրել

Նեապոլից համաշխարհային ճանաչում ունեցած հեքիաթասաց Բազիլե Ջամբատիստան, որն ապրել է XVII դարում, «Հեքիաթների հեքիաթ, կամ Զվարճանք փոքր երեխանների համար» գրքում տրված է օրկի հետևյալ նկարագրությունը՝

Եվ եկավ լեռնալանջին, այնպիսի բարձունքների, որ ամպերի հետ աթուրմա էին խաղում, ով ումից բարձր։ Եվ այստեղ՝ բարդու արմատների՝ քարայրի մուտքի մոտ նստած էր օրկ, և, մայր իմ, ինչքան տգեղ էր։

Նրա հասակը փորքր էր և մարմնով անկանոն, հնդկական դդումից մի գլուխ բարձր։ Երեսը կոների մեջ էր, ունքերը թավ, աչքերը շիլդի, քիթը սեղմված, քթանցքները, ինչպես զուգարանի երկու անցք, բերանը՝ ալրաղաց, երկու ժանիքներ երկարում էին մինչև ծունկերը, կուրծքը՝ թավամազ, ձեռքերը, ինչպես հյուսելու մեքենա, ոտքերը՝ ծուռ, ոտնաթաթերը լայն էին՝ սագի թաթերի նման։ Իսկ կրճատ նա նման էր դևի, ինչպես ներկայացվում են պատկերներում, որտեղ նա Միքայել հրեշտակապետը նմանեցնում է բանջարանոցային խրտվիլակի, ․․․․ բառերով անհնար է նկարագրել, այլ միայն ասել, որ նա կվախեցներ Ռոլանդին, կսարսափեցներ Սկանդերբեգին և կստիպեր սփրթնել գյուղացի ամենախիզախ մարտիկին։

Բառի առաջացումը խմբագրել

Ֆենտեզի ժանրում օրկեր բառը ներմուծել է Ջոն Թոլքինը «Մատանիների տիրակալ» վեպում։ Ինքը՝ Թոլքինը պնդում էր, որ վերցրել է «orc» բառը միջնադարյան «Բեովուլֆ» վեպից, որտեղ օգտագործվում է «orcneas» բառը՝ «Ստորջրյա հրեշներ»[1] (բառը վեպի հապաքսն է, նրա իմաստի և ստուգաբանության մեկնաբանությունը ներկայացված է հետևյալ կերպերով․ որոշ մասի կարծիքով՝ -neas առաջացել է գոթական naus կամ հին նորվեգական nár բառերից, որոնք նշանակում են «դաիկ» կամ «մեռյալներ»[2], կամ հին անգլիական -né, որը առաջել է nebbed ՝ «մեռյալը մահճակալի վրա»[3])։ Թոլքինի ուշ նամակներում և մի քանի չհրապարակված հրատարակություններում գրում էր այդ բառը, որպես «ork»։

Ամրիկյան մանական գրականության դասական գրող Լայմեն Ֆրենկ Բաումը մտցրեց իր Օզ երկրի մասին պատմող իր ստեղծագործություններում ավելացրել է արտասովոր արտաքինով, թռչոխ ոչ չար էակ՝ Օրկ (բնօրրինակում՝ the Ork)։ Օրկի բառերով, որը ծանոթանում էր գլխավոր հերոսների հետ, նա ապրում է իր սեփական երկրում՝ Օրիկաստանում (բնօրինակում՝ Orkland)։ Նա օգնում է հերոսներին տեղափոխելով նրանց իր վրա։ Հաճախ դրա մասին կարելի է կարդալ «Օզ երկրի հրեշը » պատմվածքում, որը թողարկվել է դեռևդ 1915 թվականին։

Անգլիայում Օրկերին անվանում էին նորմաններ։ Բառացի օրկ նշանակում է օտարերկրացի, չար և մահ բերող[4]։ Հին հռոմեական դիցաբանությունան մեջ օրկը (Orcus) Աիդի՝ դժոխքի աստվծո անուններից մեկն է[5][6][7][8][9][10]։ Տարածված տարբերակով անգլերեն orcneas բառը կարող է կապված լինել լատինական orcus-ի հետ, սակայն Թոլքինը կասկած է արտահայտել դրա վերաբերյալ։

Միջերկրի օրկեր խմբագրել

Միջերկրի օրկերը եղել են չար ազգ, որոնք ենթարկվում էին Չար տիրակալին և կազմում էին նրա օրդերը։ Դրանք եղել էին սևամորթ էակներ, որոնք ունեին վիճակագրությամբ տղամարդու միջին հասակ, եվ սրանք ստեղծվել են ամենաարյունարբու կենդանիներից և էլֆերից, որոնք տանջվում էին Մելկորի կողմից։ Դրանց ստեղծման ժամանակ Չար տիրակալը՝ Մորգոտը թույլ է տվել ճակատագրական սխալ օրկերի և տրոլների հանդեպ։ Դրանց ստեղծումը կատարվում էր մթության մեջ և այդ պատճառով օրկերը, ի տարբերություն տրոլների չեն քարանում, սակայն ուժեղ թուլանում են։ Հետագայում այդ սխալը ուղղվեց Սաուրոնի կողմից, որը ստեղծել է ուրուկ-հայ տարատեսակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Билингвистический текст «Беовульфа», на древнеанглийском и русском (перевод В. Тихомирова, введение и примечаниями по изданию Беовульф. Старшая Эдда. Песнь о Нибелунгах/ Библиотека всемирной литературы, т. 9 / пер. с древнеанглийского В. Тихомирова, А. Корсуна, Ю. Корнеева — М.: Художественная литература, 1975.
  2. J. R. R. Tolkien, scholar and storyteller: Essays in Memoriam, Mary Salu, Robert T. Farrell (eds.), Cornell University Press, 1979, p. 291.
  3. P. K. Brehaut. Moot passages in Beowulf, Dept. of English, 1961, p. 8.
  4. Документальный телефильм «1066». Производство: Великобритания (Hardi Pictures). Реж.: Justin Hard. Год выпуска: 2009.
  5. Орк // Мифы народов мира / Гл. ред. С.А.Токарев.. — М: Советская энциклопедия, 1980.
  6. М.Корш Краткий словарь мифологии и древностей. — А. С. Суворина. — СПБ, 1894.
  7. В. Д. Гладкий Древний мир. Энциклопедический словарь в 2-х томах. — М: Центрполиграф, 1998.
  8. Словарь духов и богов германо-скандинавской, египетской, греческой, ирландской, японской мифологии, мифологий индейцев майя и ацтеков.
  9. Энциклопедический словарь. — 2009.
  10. Аид — статья из Большой советской энциклопедии

Գրականություն խմբագրել