Գոնդորի և Արնորի Միացյալ Թագավորություն

Գոնդորի և Արնորի Միացյալ Թագավորություն, Թոլքինի լեգենդարիումում նոր թագավորություն, որը ստեղծվել Մատանու պատերազմից և Սաուրոնի կործանումից հետո։

Նախապատմություն խմբագրել

Արագորնը, որը Մատանու պատերազմից հետո դարձավ Գոնդորի արքան, Արնորի արքայի ժառանգն էր, և նա գահ բարձրացավ որպես Գոնդորի և Արնորի արքա և միացրեց երկու թագավորությունները։

Հաղթանակ տանելով Մատանու պատերազմում՝ Արագորնը ստացավ տոհմական Էլեսսար անվանումը և սկսեց վերականգնել Արնորի հյուսիսային թագավորությունը։ Այսպես Միացյալ թագավորությունը նախկինի պես բաժանվեց երկու մասի, բայց նրանք ղեկավարվում էին մեկ արքայատոհմի կողմից։

Արագորնի գահակալության շրջանում թագավորությանը միացվեցին բոլոր այն տարածքները, որոնք միացված էին նրան իր ծաղկման ժամանակաշրջանում։ Չմիացավ միայն Ռոխանը։

Միացյալ Թագավորության արքաներ խմբագրել