Ավրորա Շերնվալ
Բարոնուհի Եվա Ավրորա Շառլոտա Շերնվալ (շվեդերեն՝ Eva Aurora Charlotta Stjernvall, 1836 թվականից կրել է Դեմիդովա ազգանունը, 1846 թվականից՝ Կարամզինա, օգոստոսի 1, 1808, Ulvila, Սատակունա, Ֆինլանդիա[1] - մայիսի 13, 1902[2], Հելսինկի, Ռուսական կայսրություն), Ֆինլանդիայի շվեդական Շերնվալ տոհմից աշխարհիկ տիկին, ռուսական ցարական արքունիքի պալատական ազնվական օրիորդ և պալատական տիկին, խոշոր բարեգործ։ Է. Շերնվալի և մեկ այլ հայտնի աշխարհիկ գեղեցկուհու՝ Էմիլի Շերնվալի քույրն է։ Ավրորա Կարամզինայի անունով են կոչված Հելսինկիի երկու փողոցներ[3]՝ Auroragatan/Aurorankatu (Ավրորայի փողոց) և Karamzinsgatan/Karamzininkatu (Կարամզինայի փողոց)։
Ավրորա Շերնվալ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 1, 1808 |
Ծննդավայր | Ulvila, Սատակունա, Ֆինլանդիա[1] |
Մահացել է | մայիսի 13, 1902[2] (93 տարեկան) |
Մահվան վայր | Հելսինկի, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Հիետանիեմի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | շվեդերեն |
Մասնագիտություն | ֆրեյլինա |
Ամուսին | Պավել Դեմիդով և Անդրեյ Կարամզին |
Ծնողներ | հայր՝ Կառլ Շերնվալ, մայր՝ Eva Gustava von Willebrand? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Պավել Դեմիդով |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1808—1809 թվականների ռուս-շվեդական պատերազմի թեժ շրջանում։ Նրա հայրը բարոն Կառլ Յուհան Շերնվալը (1764—1815), Վիբորգսի նահանգապետն էր, մայրը՝ Եվա Գուստավա ֆոն Վիլլեբրանդը (1784—1844), պատկանել է Շվեդիայից Ֆինլանդիա եկած ազնվական տոհմի։ Ավրորան ընտանիքի երկրորդ երեխան էր, ավագը եղել է Էմիլը (1806—1890), և ևս երկու փոքր քույրեր՝ Էմիլին (1810—1846) և Ալեքսանդրան (1812—1850)։ Այրիանալով 1816 թվականին Ավրորայի մայրը կրկին ամուսնացել է վիբորգցի երևելի սենատոր և իրավաբան Կառլ Յոհան ֆոն Վալլենի հետ։ Յ. Գրոտի խոսքերով՝ նա տիկին էր, որ «նմանները քիչ կան, ոչ այնքան հաճելի արտաքինով, որքան հիանալի վարվեցողությամբ և մանկական սիրալիրությամբ բոլորի հանդեպ»։
Ավրորա Շառլոտան և նրա քույրերն ստացել են լավ կրթություն և առանձնացել են իրենց յուրահատուկ գեղեցկությամբ։ Դժվար էր որոշել, թե քույրերից որն է ամենալավը։ Էմիլիան, որին Լերմոնտովը համեմատել է սպիտակ շուշանի հետ, ավելի հմայիչ էր թուխ սևահեր Ավրորայից, բայց վերջինիս գեղեցկությունն ավելի ներդաշնակ էր և կանոնավոր[4]։
Ավրորա Շերնվալին 1824 կամ 1825 թվականին իր բանաստեղծությունն է նվիրել Եվգենի Բարատինսկին, որն այդ ժամանակ ծառայություն էր անցնում Ֆինլանդիայում։ Բարատինսկին նաև ֆրանսերեն է թարգմանել բանաստեղծությունը։
Ավրորայի կյանքը հաճախ մթագնել է իր մտերիմների կորստով, ինչի համար նրան անվանում էին «ճակատագրական Ավրորա»։ 1828 թվականին քրոջ ամուսնությունի հետո Ավրորա Կառլովնան շարունակում էր ապրել Ֆինլանդիայում և արդեն պատրաստվում էր ամուսնանալ համերկրացիներից մեկի հետ, սակայն փեսացուն անսպասելիորեն մահացել է։ Դրանից հետո նա մեկնել է Մոսկվա՝ քրոջ մոտ և մի քանի տարի ապրել է նրա ընտանիքում։ Նրա երկրորդ փեսացուն՝ «կապտաչևա դևը» և նրա երիտասարդ օրերի սերը՝ Ալեքսանդր Ալեքսեևիչ Մուխանովը (1802-1834), ևս մահացել է մինչև նշանակված հարսանիքը։
1835 թվականին հանդես է եկել որպես պալատական ազնվական օրիորդ։ Եղել է պետերբուրգյան առաջին գեղեցկուհիներից մեկը, հանդիպել է Պուշկինի, Վյազեմսկու, Ա. Տուրգենևի հետ։ Նրա պատվին կոմս Մ. Վիելգորսկին Վյազեմսկու բառերով գրել է մազուրկա ռոմանս։
Ի վերջո 1836 թվականին Ավրորա Շերնվալը ամուսնացել է հայտնի մեծահարուստ և մեկենաս Պավել Նիկոլաևիչ Դեմիդովի (1798—1840) հետ։ Ավրորան երկու անգամ մերժել էր նրան, սակայն կայսրուհու հորդորներին տեղի տալով՝ համաձայնվել է։ 1840 թվականի մարտի 25-ին Դեմիդովը վախճանվել է՝ թողնելով նրան որդուն՝ Պավելին (1839—1885)՝ Սան Դոնատոյի ապագա իշխանին։ Դեմիդովի մահվան առիթով Վ. Մուխանովը՝ Ավրորայի նախկին փեսացուի եղբայրը, իր օրագրում հետևյալ գրառումն է արել[5].
Գեղարվեստական գրականությունԽմբագրել
- Ֆեդորով Ե. Ա. (1897—1961), «Քարե գոտի» եռագրություն, 3-րդ գիրք «Քարե լեռների տերը»
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Kansallisbiografia (фин.) / M. Klinge — Suomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
- ↑ 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
- ↑ = 100 suomalaista pienoiselämäkertaa venäjäksi / Ред. Тимо Вихавайнен (Timo Vihavainen); пер. с финск. И. М. Соломеща. — Хельсинки: Общество финской литературы (Suomalaisen Kirjallisuuden Seura), 2004. — 814 с. — ISBN 951-746-522-X. — Электронная версия (Ստուգված է 26 հունվարի 2009)
- ↑ В. А. Соллогуб. Воспоминания, 1993.— С. 444.
- ↑ Дневник В. А. Муханова // Русский Архив, 1897. Кн. 1.— С.273.