Ավստրիայի խորհրդարանի շենք

Ավստրիայի խորհրդարանի շենք (գերմ.՝ Parlamentsgebäude, colloquially das Parlament), պետական շենք Վիեննայում, որտեղ 1918 թվականից մինչև այսօր նստում է Ավստրիայի խորհրդարանի ազգային և ֆեդերալ խորհուրդները։ Մինչ այդ շենքը հանդիսանում էր Ավստրո-Հունգարիական կայսրության պատգամավորների պալատ[1][2]։

Պետական շենք
Ավստրիայի խորհրդարանի շենք
Parlamentsgebäude, colloquially das Parlamen
Austria Parlament Front-Ausschnitt.jpg
Ավստրիայի խորհրդարանի շենք
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Նախագծի հեղինակԹեոֆիլ ֆոն Հանսեն
Հիմնադրման թվական1883
Կարգավիճակգործող
WienParlament.jpg
Աթենասի արձանը խորհրդարանի շենքի առջև

Խորհրդարանի շենքը գտնվում է Վիեննայի Ներքին քաղաք շրջանի Ռինգշտրաս փողոցի վրա, Հոֆբուրգ պալատական համալիրի հարևանությամբ։ Բաց է տուրիստական այցելությունների համար։

Շենքը կառուցվել է 1874-1883 թվականներին, ճարտարապետ Թեոֆիլ ֆոն Հանսենի նախագծով։ Չնայած, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շենքը լուրջ ավերածությունների ենթարկվեց, բնօրինակ ինտերիերի մեծ մասը վերականգնվել է 1955-1956 թվականներին։

Խորհրդարանի շենքը զբաղեցնում է ավելի քան 13 500 քառ․մ տարածք։ Այն ունի ավելի քան 100 սենյակ, որոնցից ամենակարևորներն են Ազգային Խորհրդի, Ֆեդերալ Խորհրդի և նախկին կայսերական ներկայացուցչական պալատները (Abgeordnetenhaus)։ Շենքում կան նաև բազմաթիվ խորհրդակցական սենյակներ, գրադարաններ, ընդունելության սենյակներ, բարեր և սպորտզալեր։ Այս շենքում անցկացվում են մի շարք կարևոր պետական միջոցառումներ, այդ թվում Ավստրիայի նախագահի երդման արարողությունը և ամենամյա պաշտոնական ելույթը, որը տեղի է ունենում ազգային տոնի օրը՝ հոկտեմբերի 26-ին։

Աթենաս Պալասի արձանԽմբագրել

Առավել հայտնի և տեսարժան կառույցը Աթենաս-Պալլասի արձանն է, որը 1893 - 1902 թվականներին կառուցել են ճարտարապետ Կառլ Կունդմանը, Ժոզեֆ Տոտենհեյնը և Հյուգո Հերդլթը։ Չորս կերպարները, որոնք ընկած են Աթենասի ոտքերի վրա, այլակերպորեն խորհրդանշում են Ավստրո-Հունգարական կայսրության չորս կարևոր գետերը՝ Դանուբը և Իննը առջևից, Էլբան և Վլտավան՝ հետևից։ Կողմերից տեղակայված են Էրոսի արձանը՝ դելֆինների հետ, կնոջ արձանը։ Ընդհանուր քանդակաշարի ամենաբարձր հատվածում կանգնած է հունական դիացաբանության իմաստության և ողջախոհության աստվածուհի Աթենասը, որի ձախ ձեռքում նիզակ է, աջում՝ հաղթանակի աստվածուհի Նիկեի արձանը։

ԾանոթագրություններԽմբագրել


Արտաքին հղումներԽմբագրել