Ավետիք Ղուրբանյան
Ավետիք Ղուրբանյան (սեպտեմբերի 10, 1899, Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 7, 1938), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Ավետիք Ղուրբանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1899 |
Ծննդավայր | Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 7, 1938 (39 տարեկան) |
Մասնագիտություն | գրականագետ, թարգմանիչ և բանաստեղծ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ներսիսեան դպրոց |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ծնվել է Ախալցխայում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1922 թվականին եղել է Վրաստանի պրոլետգրողների ասոցիացիայի անդամ։ Մայակովսկու առաջին հայ թարգմանիչն է։ 1926 թվականին Ամո Խարազյանը Թիֆլիսում, Ռուսթավելու անվան թատրոնում, բեմադրել է նրա «Արմյանսկի բազար» պիեսը։ 1933 թվականին Ա. Ղուրբանյանը տեղափոխվում է Երևան և աշխատում Հայաստանի կուլտուրայի և պատմության ու գրականության ինստիտուտում որպես գիտաշխատող։
Նա ուսումնասիրել է Նահապետ Քուչակի, Ֆրիկի, Գրիգորիս Աղթամարցու, Սայաթ-Նովայի գործերը և մենագրություններ գրել նրանց մասին։ Զբաղվել է նաև Խաչատուր Աբովյանի ժառանգությամբ։ Մահացել է 1938 թվականին[1]։
Ա. Ղուրբանյանի երկերի մատենագրությունԽմբագրել
- Ուղեկցի երգեր (բանաստեղծություններ), Թիֆլիս, տպարան «Զարյա վոստոկա»-ի, 1926, 35 էջ։
Ա. Ղուրբանյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)Խմբագրել
- Բայց և այնպես (Վլադիմիր Մայակովսկի)
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 336-337