Գրիգորիս Աղթամարցի
Գրիգորիս Ա Աղթամարցի (մոտ 1480, Աղթամար, Վանի գավառ, Ակ-Կոյունլուներ - մոտ 1550, Աղթամար, Վանի էյալեթ, Վանի գավառ, Օսմանյան կայսրություն), հայ բանաստեղծ, Աղթամարի կաթողիկոս[1] (1512-1544)։
Գրիգորիս Աղթամարցի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1480 |
Ծննդավայր | Աղթամար, Վանի գավառ, Ակ-Կոյունլուներ |
Վախճանվել է | մոտ 1550 |
Վախճանի վայր | Աղթամար, Վանի էյալեթ, Վանի գավառ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, նկարազարդող և մանրանկարիչ |
Գրիգորիս Աղթամարցի Վիքիդարանում | |
Grigoris Aghtamartsi Վիքիպահեստում |
Սերվում է Արծրունիների թագավորական տոհմից (Սեֆեդինյաններ), Հայոց վերջին արքա Սմբատ Արծրունու թոռն է և Իսկենդեր Սեֆեդինյան-Արծրունու որդին[2]։
Կենսագրություն
խմբագրելԱրճեշի վանքի վարդապետ Գրիգոր Րաբունուն աշակերտելու տարիներին գրված բանաստեղծության մեջ նա նշում է.
Ի թուականին հայոց ինն հարիւրի |
Ըստ Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական»-ի` «տեսուչ» էին անվանվում եպիսկոպոսները, իսկ ըստ Ներսես Ակինյանի՝ դա Գրիգորիս Աղթամարցու համեստ ակնարկն էր իր կաթողիկոս լինելու մասին։ Ձեռագրական տվյալները ճշգրտում են նրա կաթողիկոսական գահ բարձրանալու տարեթիվը՝ 1512 թվականը։ Այդ փաստը հիշատակվում է նրա բանաստեղծությունների վերնագրերում՝ «Ի Գրիգորիս Աղթամարցի կաթողիկոսէ ասացեալ», «Տաղ Աստուածատուր Խաթայեցուն ի Գրիգորիս կաթողիկոսէ ասացեալ», «Ի Գրիգորիս կաթողիկոսէ Աղթամարոյ ըստ անունն երգողին» և այլն։ Երկերի ստեղծման առանձին տարեթվեր են պահպանված բուն ստեղծագործությունների վերջերում։ Օրինակ՝
Թըւին հայոց ինն հարիւր, |
:
Երկրի անհանգիստ վիճակը Աղթամարցուն ստիպել է ապաստանել Արճեշ, Մեծոփ, Վարագ, Ուռնկար վանքերում, որտեղ և գրել է տաղեր, գանձեր, ընդօրինակել ու ծաղկել ձեռագրեր։ Աղթամարցու տաղերի մեծ մասը գրել է երիտասարդ տարիներին (1515-24)։
Ստեղծագործություններ
խմբագրելՎաղ շրջանի ստեղծագործություններն արտահայտում են միջնադարյան մարդու մտածողությանը բնորոշ գաղափարներ ու զգացումներ՝ մեղսականություն, վարքագրական հերոսների մեծարում, անձնական–քնարական պոռթկումներ ևն։ Հետագայում միևնույն զգացմունքներն ստանում են բանաստեղծական նոր որակ՝ ուղղակի պատկերների խորքում թաքնված ենթիմաստ, որն ընդլայնում է թեմայի ընկալման սահմանները։ Արտաքուստ սիրային թվացող «Գովեմ զքեզ մարմնով հրեշտակ», «Արեգակնափայլ գեղով լի լուսին» և այլ տաղերում օգտագործված պատկերները, բնութագրումները, զուգորդությունները դադարում են սոսկ կնոջ նկատմամբ տածած սիրո արտահայտություն լինելուց. դրանք մարդուն ձոնված ներբողական դրսևորումներ են՝ ոճավորմամբ սկիզբ առած գանձագրական կամ շարականային ակունքներից։ Սակայն դարաշրջանի սիրային տաղերգության ծաղկման պայմաններում այդ տաղերն ընկալվել են իբրև սիրո երգեր և լայն տարածում գտել ձեռագրի ժողովածուներում։ Աղթամարացու ստեղծագործություններին հատուկ է կանոնական գրքերից եկող և միջնադարում սիրված այլաբանությունը։ Նրա տաղերից մի քանիսը («Ծաղկունքն ասեն՝ հերիք արա», «Յետ գնալոյ վարդին») գարնան, վարդ ու սոխակի պատկերի տակ այլաբանել են տարաբնույթ գաղափարներ՝ տերունական տոներ կամ ըմբռնումներ, հայրենի երկրի վիճակը, հայրենիքից հեռու գտնվող մարդու ողբն ու կսկիծը։ Սակայն հետագայում տաղն ընկալվել է իր թեմատիկ հստակությամբ՝ իբրև գարնան գովեստ, սիրային մորմոք կամ կարոտ։ Այդ առումով բնորոշ է «Յամէն առաւօտ և լոյս» ժողովրդականացած տաղը։ Աղթամարցու ստեղծագործությանը հատուկ է բազմաձայնությունը, ոչ թե մեկ թեմա, այլ հույզերի ու թեմաների մի խաչաձև միահյուսում, որ զորեղացնում է զգացածը և ներգործությունը։ Աղթամարցու ստեղծագործության ինքնատիպությունը թելադրել է բանաստեղծական ձևի բազմազանություն։ Օգտագործելով անցյալի ժառանգությունը` նա հարստացրել է այն լեզվի, կառուցվածքի, արտահայտչամիջոցների նոր հնարանքներով՝ չափի, ռիթմի, կրկնակների բազմերանգությամբ, արվեստագետի խորաթափանցությամբ արձագանքելով ժամանակի գրականության ժողովորդական ոգուն։ Գրիգոր Աղթամարցու անվան հետ են կապված նաև «Աղեքսանդրի վարք» ու «Պղնձե քաղաքի պատմություն» կաֆաների շարքեր ու նկարազարդումներ։
Երկեր
խմբագրել- Տաղեր, Երևան, 1984, 120 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Գրիգորիս Աղթամարցի», Մայիս Ավդալբեգյան, Երևան, 1984, էջ 5
- ↑ «Գրիգորիս Աղթամարցի», Մայիս Ավդալբեգյան, Երևան, 1984, էջ 5-6
Աղբյուրներ
խմբագրել- «Գրիգորիս Աղթամարցի», Մայիս Ավդալբեգյան, Երևան, 1984, էջ 5-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 224)։ |