Սովորել է Գյոթինգենում (1852— 1856)։ 1863 թ. եղել է Ֆրայբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ, պրոֆեսոր (1873—1912)։ Սկզբնական աշխատանքները վերաբերում են մկանային հյուսվածքի հյուսվածաբանությանը, միջատների զարգացմանը, քաղցրահամ ջրերում ապրող օրգանիզմների կենսաբանությանը։ 60-ական թվականների վերջից Վայսմանը հիմնականում զբաղվել է Չ․ Դարվինի ուսմունքի (տես Դարվինիզմ) հիմնավորման և զարգացման տեսական հարցերի ուսումնասիրությամբ։ Ելնելով մատերիալիզմի դիրքերից, Վայսմանը պաշտպանեց կենսական երևույթների մեխանիստական ըմբռնումները։ Հանդես գալով ընդդեմ վիտալիզմի, Վայսմանը մերժեց լամարկիզմը, հաստատեց, որ ձեռք բերված հատկանիշների ժառանգման հարցը հնարավոր է բացատրել միայն փորձի միջոցով։ Նա փորձնականորեն ապացուցեց, որ մեխանիկական վնասվածքները չեն ժառանգվում։ 1940-ական թվականների վերջին Վայսմանի ստեղծած ուսմունքն անվանվեց նեոդարվինիզմ, այն Դարվինի էվոլյուցիոն տեսության շարունակությունն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 259)։