Ռոբերտ Ավագյան (ֆիզիկոս)

(Վերահղված է Ավագյան Ռոբերտ Հովսեփիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Ավագյան (այլ կիրառումներ)

Ռոբերտ Հովսեփի Ավագյան (մարտի 28, 1931(1931-03-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 24, 2020(2020-01-24)[1], Երևան, Հայաստան), ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1984) ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996), թղթակից անդամ (1986)[2]։

Ռոբերտ Ավագյան
Ծնվել էմարտի 28, 1931(1931-03-28)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 24, 2020(2020-01-24)[1] (88 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1954)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1984) և ակադեմիկոս (1996)
Գիտական ղեկավարԱրտեմ Ալիխանյան
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1971 թվականից՝ ԵՖԻ քվազիմեներանգ և բևեռացած ֆոտոնների լաբորատորիայի վարիչ, 2007 թվականից՝ գլխավոր գիտաշխատող։ 1991-1999 թվականներին Գերմանիայում եղել է ԵրՖԻ խմբի ղեկավար HERMES կոլլաբորացիայում DES)։ 1999 թվականից Եվրոպական ֆիզիկոսների ընկերության խորհուրդի անդամ է, ընտրվել է Լոնդոնի ֆիզիկայի ինստիտուտի արտոնյալ ֆիզիկոս։ 1989-2007 թվականներին եղել է Հայկական ֆիզիկոսների ընկերության նախագահ։

Գործունեություն խմբագրել

Ուսումնասիրել է β էլեկտրոնների բևեռացումը՝ կապված թույլ փոխազդեցություններում տարածական զույգության խախտման հետ։ 1970 թվականին Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչում Ավագյանի ղեկավարությամբ ստեղծվել է քվանտների քվազիմեներանգ բևեռացած փունջ, որն իր հիմնական հարաչափերով գերազանցել է ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի համանման արագացուցիչներում ստեղծված փնջերը։ Ստացված փնջի օգնությամբ հետազոտել է π0 մեզոնների ֆոտոծնման բևեռացումային բնութագրերը։ Ստանֆորդի էլեկտրոնային արագացուցիչում (ԱՄՆ) 1979 թվականին առաջինն է դիտել բարձր էներգիայի կապուղավորված պոզիտրոնների ճառագայթումը։ Ուսումնասիրել է տարբեր բյուրեղներում բարձր էներգիայի էլեկտրոնների կապուղավորման ժամանակ առաջացող ճառագայթումը՝ օգտագործելով իր ստեղծած յուրահատուկ անկյունային հարաչափերով էլեկտրոնային փնջեր[3][4]։

Պարգևներ խմբագրել

  • Անանիա Շիրակացի մեդալ, 2003։

Աշխատություններ խմբագրել

  • Вычисление поляризации тормозного пучка фотонов.- Ереван: Арус, 1977.- 8 с.;
  • Исследование амплитудных и временных характеристик спектрометра полного поглощения на основе кристалла NfJ(Tl).- Ереван: Арус, 1977.- 16 с.[5] :

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացավ հայտնի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան-Ռոբերտ Ավագյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.