Աստրիդ Իոհաննա Անդրեասեն (ֆար.՝ Astrid Jóhanna Andreasen, 1948, Վեստմանա, Ֆարերյան կղզիներ, Դանիա), ֆարերացի տեքստիլի վրա ստեղծագործող նկարչուհի, փոստային նամականիշերի հեղինակ, դիզայներ, գծանկարիչ, նկարազարդող, մասնագիտացած է ծովաբնակ և օվկիանոսաբնակ կենդանիների պատկերման գործում։

Աստրիդ Անդրեասեն
ֆար.՝ Astrid Jóhanna Andreasen
Ծնվել է1948
ԾննդավայրՎեստմանա, Ֆարերյան կղզիներ, Դանիա
Քաղաքացիություն Ֆարերյան կղզիներ
Մասնագիտությունարվեստագետ, փոստային բացիկների դիզայներ և գիտական պատկերազարդող
ԺանրՓոստային նամականիշի տարրեր
 Astrid Andreasen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աստրիդ Անդրեասենը ծնվել է 1948 թվականին, Վեստմանայում, Ֆարերյան կղզիներ։ Ստեղծագործել սկսել է հոր բանաստեղծությունների գրքի պատկերազարդումներից։ 1968 թվականին ընդունվել է Կերտեմիննի (Հարավային Դանիա տարածաշրջան) պրոֆեսիոնալ գեղարվեստական դպրոց, որն ավարտելուց հետո աշխատել է ասեղնագործության ուսուցիչ։ 1970 թվականից սկսել է աշխատել մտավոր հետամնաց մարդկանց հետ Տորսհավնի հիվանդանոցում, որտեղ դասավանդել է ասեղնագործություն և արվեստի այլ ձևեր։

1982 թվականից Օրհուսի Արվեստի ակադեմիայում ուսումնասիրել է տեխնիկական նկարազարդման դասընթաց։ 1990-1991 թվականներին Շվեդիայում շարունակում է ուսումնասիրել գիտական նկարազարդման տեխնիկան Գերլեսբորգի գեղարվեստի դպրոցում (շվեդ.՝ Gerlesborgsskolan) և Տերնյոյի ծովային կենսաբանական լաբորատորիայում (շվեդ.՝ Tjärnö marinbiologiska laboratorium), գտնվում է Տերնյոյում, Ստրյոմստադյան կոմունայում)։

Ներկայումս Աստրիդ Անդրեասենը համարվում է Ֆարերյան Կղզիների Բնական պատմության թանգարանի միակ հաստիքային նկարիչը։ Իր աշխատանքների շնորհիվ միջազգային ճանաչում է ստացել։ Փոստային դրոշմանիշերի շարքի և գիտական աշխատանքների նկարազարդումների հեղինակ է։ Տիրապետում է դետալների գերազանց զգացողությանը։ Ավելի քան 35 տարվա ստեղծագործական աշխատանքով զգալի ներդրում է ունեցել ֆարերյան կերպարվեստում։ Ֆարերի ստորջրյա բնակիչներին պատկերող նրա նկարները տեղադրված են փոստային դրոշմանիշերի, ապլիկացիաների և գոբելենների վրա, ամենուր կարելի է տեսնել նրա հեղինակային ստեղծագործությունները։

Ընտիր աշխատանքներ ֆիլատելիայում խմբագրել

Աստրիդ Անդրեասենի նկարների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ ֆարերյան դրոշմանիշեր։ Ֆարերյան կղզիների փոստային դրոշմանիշերի գրացուցակում յուրաքանչյուր դրոշմանիշ համարակալված է։

Ձկներ խմբագրել

Թողարկվել է 1994 թվականի փետրվարի 7-ին
Թողարկվել է 2006 թվականի փետրվարի 13-ին

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Astrid Andreasen, C.V. — Curriculum Vitae». Museet: Kunstnere repræsenteret i Færøernes Kunstmuseums samling (ֆարյորերեն). Торсхавн: Listasavn Føroya[en]. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2004 թ․ հուլիսի 12-ին. {{cite web}}: Text "Faroe Islands]]" ignored (օգնություն); Text "Tórshavn, Фарерские острова" ignored (օգնություն)
  • «Astrid Andreasens Corner». Nordlysid Thorshavn (անգլերեն). Tórshavn, Faroe Islands: Birgir Enni, P/F Útferðir. 2007 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2004 թ․ հուլիսի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստրիդ Անդրեասեն» հոդվածին։