Աստղագետը (նկար)

Յան Վերմեերի նկարը

«Աստղագետը» (հոլ.՝ De astronoom), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարը։ Կտավը հեղինակը վրձնել է 1668 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 51 × 45 սմ։ Այսօր «Աստղագետը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է փարիզյան Լուվրի թանգարանում:

Աստղագետը
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1]
տարի1664[1]
բարձրություն50,8 սանտիմետր
լայնություն46,3 սանտիմետր
ուղղությունբարոկկո
ժանրկենցաղային ժանր[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԱբու Դաբիի Լուվր, Մյունխենի արվեստի ստեղծագործությունների կենտրոնական հավաքակետ և Լուվր
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[1]
սեփականատերՖրանսիական պետություն
https://www.wga.hu/html/v/vermeer/03d/28astro.html, https://www.wga.hu/html/v/vermeer/03d/28astro1.html, https://www.dhm.de/datenbank/ccp/dhm_ccp.php?seite=6&fld_1=2609/1&suchen=Suchen կայք
Ծանոթագրություններ
 The Astronomer by Johannes Vermeer Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

17-րդ դարի հոլանդական գեղանկարչությանը բնորոշ էր զանազան բնագավառների գիտնականների պատկերներով նկարների ստեղծումը[2]։ Բացառություն չի կազմել նաև Յան Վերմմերը, ով 1668 թվականին նկարեց «Աստղագետը» ստեղծագործությունը, իսկ մի փոքր ավելի ուշ նաև մյուս հայտնի գործը՝ «Աշխարհագրագետը» կտավը։ Արվեստի հետազոտողներն հանգել են այն եզրակացության, որ երկու նկարներում էլ գիտնականի կերպարը մարմնավորել է միևնույն մարդը[3], ու, ըստ երևույթին, այդ գիտնականը Անտոնի վան Լևենհուկն է[4]։

«Աստղագետը» ստեղծագործությունը 1713 թվականի ապրիլի 27-ին «Աշխարհագրագետը» կտավի հետ մեկտեղ վաճառքի հանվեց Ռոտերդամում։ Հավանական գնորդը ոմն Հենդրիկ Սորգն էր։ 1881 և 1888 թվականների միջև ընկած ժամանակահատվածում կտավը վաճառվեց Փարիզի բանկիր և գեղանկարչության կոլեկցիոներ Ալֆոնս Ջեյմս դը Ռոդշիլդին։ Նրա մահվանից հետո կտավը ժառանգությամբ անցավ որդուն՝ Էդուրադ Ալֆոնս Ջեյմս դը Ռոդշիլդին։ 1940 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նացիստական Գերմանիային գրավեց Ֆրանսիան, «Աստղագետը» ստեղծագործությունը բռնագրավեց Ռոդշիլդների հյուրանոցից ռեյխսլյատեր Ռոզենբերգի շտաբի կողմից։ Նկարի հակատակ կողմում նկարեցին փոքրիկ սվաստիկա։ Պատերազմի ավարտից հետո նկարը վերադարձվեց Ռոդշիլդներին։ 1983 թվականին «Աստղագետը» նկարը գնում է ֆրանսիական կառավարությունը։ Վերջինս գումարը ձեռք էր բերել բնակչության հարկերով[5]։

Այսօր «Աստղագետը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է փարիզյան Լուվրի թանգարանում։

Նկարագիր խմբագրել

«Աստղագետը» ստեղծագործության հերոսի գործունեությն ոլորտը Յան Վերմեերն արտացոլել է սեղանին դրված առարկաներով։ Աստղագետի դիմաց, սեղանին, պատկերված է ֆլամանդացի քարտեզագիր Յոդոկուս Հոնդիուսի երկնային գլոբուսը, ինչպես նաև հոլոնդացի աստղագետ Մեթիուսի «Institutiones Astronomicae Geographicae» գիրքը։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ գրքի տեքստի մեջ աստղագետին խորհուրդ է տրվում «ներշնչանք ստանալ Աստծուց»։ Պատին փակցրած է հինկտակարանյան մի դրվագով նկար, երբ գտնում են ջրերից մանուկ Մովսեսին։ Ըստ երևույթին այն խորհրդանշում է գիտությունն ու գիտելիքները («և ուսանեց Մովսեսն ամբողջ եգիպտական իմաստությունը», Աստվածաշունչ, Հին Կտակարան)։

Ֆիլմագրություն խմբագրել

  • «Լույսի շողը», ֆրանսիացի ռեժիսոր Ալեն Ժոբերի ֆիլմը «Ներկապնակներ» փաստավավերագրական ֆիլմերի շարքից (Ֆրանսիա, 1989 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 Joconde (ֆր.) — 1975.
  2. «L'Astronome ou plutôt L'Astrologue». Atlas: the database of the exhibited works of art (French). Musée du Louvre. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Bailey, Anthony (2001). Vermeer: A View of Delft. ISBN 0-8050-6930-5.
  4. Van Berkel, K. (February 24, 1996). Vermeer, Van Leeuwenhoek en De Astronoom. Vrij Nederland (Dutch magazine), p. 62–67.
  5. Lottman, Herbert R. Return of the Rothschilds: the great banking dynasty through two turbulent centuries, p. 312. I.B.Tauris, 1995.

Գրականություն խմբագրել

  • Ben Broos, Arthur K. Wheelock (Hrsg.): Vermeer. Das Gesamtwerk. Belser, Stuttgart 1995, ISBN 3-7630-2322-4.
  • Ann Jensen Adams u. a.: Leselust. Niederländische Malerei von Rembrandt bis Vermeer. Hatje, Stuttgart 1993, ISBN 3-7757-0475-2 (Katalog zur gleichnamigen Ausstellung vom 24. September 1993 bis 2. Januar 1994).
  • Katrin Leonhard: Das gemalte Zimmer. Zur Interieursmalerei Jan Vermeer. Fink, München 2003, ISBN 3-7705-3876-5.
  • Michael Maek-Gérard (Hrsg.): Johannes Vermeer, Der Geograph und der Astronom nach 200 Jahren wieder vereint. Städelsches Kunstinstitut und Städtische Galerie, Frankfurt/M. 1997 (Katalog zur gleichnamigen Ausstellung vom 15. Mai bis 13. Juli 1997).
  • Stefano Peccatori, Stefano Zuffi: Jan Vermeer. DuMont, Köln 1999, ISBN 3-7701-4546-1 (Berühmte Maler auf einem Blick).
  • Norbert Schneider: Vermeer sämtliche Gemälde. Taschen, Köln 2004, ISBN 3-8228-6377-7.
  • Arthur K. Wheelock: Vermeer. DuMont Literatur- und Kunstverlag, Köln 2003, ISBN 3-8321-7339-0 (DuMonts Bibliothek großer Maler).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղագետը (նկար)» հոդվածին։