Ասյա Ահաթ (անգլ.՝ Assia Ahhatt, իսկական անունը՝ Ինեսա Դանիլովա, հունիսի 3, 1965(1965-06-03)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երգիչ, ջութակահար և երաժիշտ

Ասյա Ահաթ
Ի ծնե անունուկրաիներեն՝ Баленко Інесса Ассія Юріївна
Ծնվել էհունիսի 3, 1965(1965-06-03)[1] (58 տարեկան)
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ուկրաինա
Ժանրերդասական երաժշտություն և փոփ
Մասնագիտությունջութակահարուհի, երգչուհի և Ջութակահար
Գործիքներջութակ
Պարգևներ
Ուկրաինայի վաստակավոր արտիստ
Կայքassiaahhatt.com
 Assia Ahat Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1965 թվականի հունիսի 3-ին Ուկրանիայի մայրաքաղաք՝ Կիևում[2][3]։ Հայրը գիտաշխատող է, մայրը՝ ինժեներ։ Ասյայի դաստիարակությամբ զբաղվել են տոհմիկ մանկավարժներ տատն ու պապը։

Նա սկսել է նվագել դեռ մանկուց՝ 5 տարեկանից։ Կիևի Ազգային երաժշտական ակադեմիան ավարտելուց հետո վերապատրաստվել է Ֆրանսիայում՝ Նիսի երաժշտական ակադեմիայում և ելույթ է ունեցել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և այլ եվրոպական երկրներում՝ նվագելով դասական ջութակ։ Որպես Ուկրաինայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար և Capris Plus լարային քառյակի առաջին ջութակ՝ ամեն տարի հանդես է եկել համերգներով և շրջագայել ամբողջ Եվրոպայով։

1999 թվականին նա ձայնագրել է իր առաջին աշխատանքը փոփ երաժշտության ոճում, որից հետո ստեղծեց իր դեբյուտային ալբոմը, որը կոչվում էր՝ «Homo Novus», և հենց այստեղ էր, որ Ասյան համատեղեց ակուստիկ և էլեկտրոնային ջութակների նվագը[4]։

2000 թվականին կատարեց ազգային շրջագայություն՝ «Homo Novus» ալբոմին ճանաչում հաղորդելու համար։ Նույն թվականին Լեհաստանում EMI records-ը երգչի հետ կնքեցին պայմանագիր։ Հետագայում այն նույն պայմանագրի համաձայն ձայնագրել է «Ուր ես հիմա» երգը։ Նույն տարում նա մասնակցում է Վարշավայի «8 լավագույն ջութակահարները» երաժշտական փառատոնին։

2002 թվականին Ասսիան սկսում է իր երգչախմբի կարիերան, պայմանագիր է կնքում Universal Universal Records-ի հետ և թողարկում է «To You, Anais» ալբոմը։ 2003 թվականին երգչուհին հրապարակեց «Շոկոլադ» ալբոմը, որտեղ երգերը հնչում են ռուսերեն, լեհերեն և ֆրանսերեն։ Ասիան գրում է «Երազները» երգը, որը հորինել է իր ստեղծած գեղարվեստական լեզվով։ Այս երգի մի մասը հնչում է երգչուհու 2005 թվականին թողարկած նոր «Հոգին հիվանդ է» ալբոմում։ Նույն թվականին Ասիա Ախատը ստեղծում է «69» խումբը, որտեղ նա հանդես է գալիս որպես՝ երաժշտական պրոդյուսեր և համահեղինակ[5][6]

Ասիան բազմիցս նվագել է Ուկրաինայի օրհներգը՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի ելույթներից առաջ։

2006 թվականին թողարկվեց՝ «Տաք համբույր» ալբոմը «69» խմբի հետ համատեղ, ինչպես նաև «Ես սիրում եմ» ալբոմը, որը գրված է Լաունջ երաժշտության ոճով։ 2007 թվականին թողարկվել է «Ես լավագույնն եմ» ալբոմը։ 2010 թվականին «69» խմբի հետ համատեղ թողարկվեց «Հրեշտակները չեն ծխում» ալբոմը։

Հերթական անգամ մասնակցում է տարբեր փառատոնների և հեռուստատեսային նախագծերի։

Ասիա Ախատը մասնակցում է բրենդային հագուստի ապրանքանիշերի գովազդին[4]։ 2011 թվականին L'Officiel բրենդը Ասիային անվանեց «ոճի պատկերակ»։

Երգչուհին բազմաթիվ բարեգործական համերգներ է տալիս Ուկրաինայում մանկատներին օգնելու նպատակով։

Սկավառակագրություն խմբագրել

  • 1999 — «Homo Novus»
  • 2002 — «To You, Anais»
  • 2003 — «Շոկոլադ»
  • 2005 — «Հոգին հիվանդ է»
  • 2006 — «Տաք համբույր» «69» խմբի հետ համատեղ
  • 2006 — «I like it…»
  • 2007 — «Ես լավագույնն եմ»
  • 2010 — «Հրեշտակները չեն ծխում» «69» խմբի հետ համատեղ

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2010 — Ամանորյա զուգընկերներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://file.liga.net/persons/-assiya_ahat
  2. http://teldir.ru/ukraine/fio/172939/p15(չաշխատող հղում)
  3. http://tabloid.pravda.com.ua/lounge/4d2ec36250b91/
  4. 4,0 4,1 http://kievvlast.com.ua/base/dose-_balenko_igor_nikolaevich29649.html
  5. Сын Асии Ахат хочет стать президентом | Новости на Gazeta.ua
  6. «Ахат Асия». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել