Ասեն Վասիլև Տրայանով (բուլղար․՝ Асен Василев Траянов, 7 օգոստոսի, 1885, Սլիվեն - 2 օգոստոսի, 1940, Սոֆիա), բուլղարացի ռազմական ինժեներ (բուլղարական բանակի մայոր) և քարտեզագիր, ով զբաղվել է Վենեսուելայի քիչ հայտնի ու քիչ ուսումնասիրված լեռնազանգվածների ուսումնասիրությամբ։

Ասեն Տրայանով
բուլղար․՝ Асен Траянов
1885 - օգոստոսի 2, 1940(1940-08-02)
ԾննդավայրՍլիվեն, Բուլղարիա
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Զորատեսակսակրավորական դրուժինա
Ծառայության տարիներ1906-1918
Կոչումլեյտենանտ, first lieutenant?, կապիտան և մայոր
ԶորամասԱռաջին սակրավորական դրուժինա
Ութերորդ սակրավորական դրուժինա
Մարտեր/
պատերազմներ
Բալկանյան պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունՎասիլ Լևսկու անվան ազգային ռազմական համալսարան

ԿենսագրությունԽմբագրել

Ասեն Տրայանովը ծնվել է 1885 թվականի օգոստոսի 7-ին Բուլղարիայի քաղաքում՝ դատավորի և ուսուցչուհու ընտանիքում[1]։ Նրա ծնողները գաղթել էին Վարդարյան Մակեդոնիայից[2]։ Եղբայրն է բանաստեղծ Թեոդոր Տրայանովը (1882-1945)[3]։ Ասեն Տրայանովն ավարտել է ռազմական ուսումնարանը, իսկ 1906 թվականի սեպտեմբերի 19ին ստացել է պոդպորուչիկի կոչում։ Ծառայությունն սկսել է առաջին ինժեներական-սակրավորական դրուժինայում[4]։ 1909 թվականի սեպտեմբերի 22-ին ստացել է պորուչիկի կոչում։ Որպես ռազմական ինժեներ՝ Ասեն Տրայանովը ռազմական գործողությունների է մասնակցել է Առաջին և Երկրորդ Բալկանյան պատերազմների ժամանակ՝ 1912-1913 թվականներին։ 1913 թվականի նոյեմբերի 1-ին Ասեն Տրայանովն ստացել է կապիտանի զինվորական կոչում։ 1915 թվականից մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ռազական գործողություններին[3]․ ծառայել է Վերների շրջանում և ընդգրկված է եղել 8-րդ սակրավորական դրուժինայի կազմում։

1917 թվականի սեպտեմբերի 16-ին Ասեն Տրայանովն ստացել է մայորի զինվորական կոչում, իսկ պատերազմի ավարտից մեկ տարի անց ավարտել է զինվորական ծառայությունը։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Վեեսուելա, վերցրել նոր ազգանուն՝ Տրախանես (իսպ.՝ Trajanes)[3] և ծառայության անցել Վենեսուելայի մաքսային ծառայությունում։ Ասեն Տրայանովին հանձնարարվել է կազմել երկրի հարավ-արևելքի տեղագրական քարտեզը[3], ինչի կատարման համար նա կազմակերպել է արշավախմբեր և մի քանի անգամ մեկնել Օրինոկո գետի մոտ գտնվող արևադարձային լեռներն ու մասամբ Գվիանական սարահարթ՝ ուսումնասիրելով Ռոռայմա լեռը («դիվական լեռ»)[3]։

1938 թվականին Ասեն Տրայանովը վերադարձել է Սոֆիա՝ Վենեսուելայում թողնելով կնոջը և դստերը՝ Լիդիային[3]։ Ասեն Տրայանովը ծրագրել էր կրկին մեկնել Վենեսուելա, սակայն չի կարողացել իրականացնել այդ ծրագրերը սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։

Ասեն Տրայանովը մահացել է 1940 թվականի օգոստոսի 2-ին Սոֆիայում[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Попов, Георги. Във виенско кафене ли Теодор Траянов получи шахматна закалка? // Сега. 22.09.2006. Посетен на 25 март 2010.
  2. Албум-алманах „Македония“. София, 1931. (2. фототип. изд., Фондация ВМРО, Варна-София, 2008, с. 855 ISBN 978-954-92064-1-8)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Александрова, Мария. България и Венецуела – 30 години дипломатически отношения. // Сдружението на испаноговорящите журналисти в България (www.hispanoperiodistas.com). 08.2004. Посетен на 25 март 2010.
  4. Руменин, Р. Офицерския корпус на България (1878 – 1844), С., 1996 т. VІ, с. 351

ԳրականությունԽմբագրել

  • Руменин Румен (1996)։ Офицерският корпус в България 1878 – 1944 г.։ 5 и 6։ София: Военно издателство 
  • Манев, Владимир. Един българин из джунглата. София, Медицина и физкултура, 1977, 147 с.