Առստամ Առստամյան

ազատամարտիկ

Առստամ Առստամյան (11 փետրվարի, 1969, Թաղասեռ, Հադրութի շրջան - 27 սեպտեմբերի, 1992, Բանաձոր), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Առստամ Առստամյան
Ծնվել էփետրվարի 11, 1969(1969-02-11)
ԾննդավայրԹաղասեռ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 27, 1992(1992-09-27) (23 տարեկան)
Մահվան վայրԲանաձոր, Հադրութի շրջան, Արցախ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունռազմական գործիչ

Կենսագրություն

խմբագրել

Առստամ Առստամյանը ծնվել է 1969 թ. փետրվարի 11-ին Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում։ Տեղի տարրական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է հրշեջ կայանում։ Հայրենի գյուղի ջոկատի կազմումասնակցել է Արցախյան գոյամարտին։ Եղել է նաև Սարինշենի ջոկատի հրամանատարը։ Մասնակցել է մի շարք մարտերի։ Զոհվել է 1992 թ. սեպտեմբերի 27-ին Բանաձորի մերձակայքում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։ Հանգչում է Թաղասեռի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Առստամ Առստամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.